Հինգշաբթի, 23 Հունիսի 2011 12:03
Հայաստանի միջազգային համախառն միջոցները 2011թ. ապրիլին կրճատվել են 3.2%
Արմինֆո. Հայաստանի միջազգային համախառն միջոցները 2011 թվականի ապրիլին, մարտի համեմատ կրճատվել են 3.2%, իսկ տարվա կտրվաքով` 5.4%, կազմելով 1765.3 մլն.դոլար: Այս մասին նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի ամենամսյա Տեղեկատուի մեջ:
Փոխառության հատուկ իրավունքների չափը (SDR) ԱՄՀ-ում կրճատվել է 13%, իսկ դեկտեմբերի համեմատ` 18.2%, կազմելով 27.4 մլն.դոլար: Հաշվետու ժամանակահատվածում արտարժութային ակտիվները պակասել են 3%, իսկ 2010 թվականի դեկտեմբերի համեմատ` 5.1%, կազմելով 1738 մլն.դոլար:
Նշենք, որ միջազգային համախառն պահուստների կազմում բանկային ոսկու բաժինը զրոյացվել է դեռևս 2003 թվականի դեկտեմբերին: