Չորեքշաբթի, 22 Հունիսի 2011 17:55
Արարատբանկը IPO շուկա դուրս կգա 10-15 մլն.դոլարով
Արմինֆո. Արարատբանկը մտադիր է IPO շուկա դուրս գալ 10-15 մլն. դոլարով, 2011 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, կամ 2012 թվականի փետրվար-մարտ ամիսներին: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցին տեղեկացրել է Արարատբանկի Վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը%
Միաժամանակ, Բանկի բաժնետերերի տարեկան ժողովում Օսիպյանը հայտարարել էր, որ նրա տեղակալներից մեկը վերջերս Մերձբալթյան երկրներում իրականացրել է բանկի բաժնետոմսերի պրեմարկետինգ, սահմանելով բաժնետոմսերի գինը և տեղաբաշխման հնարավորությունները: Նրա խոսքերով, բաժնետերերի որոշմամբ, Արարատբանկի ազատ շրջանառվող բաժնետոմսերի ծավալը նախատեսվող IPO շրջանակներում հասել է 10%-ի:
Բանկի Վարչության նախագահի տեղակալ Դավիթ Հարությունյանը ԱրմԻնֆո գործակալության թղթակցին տեղեկացրել է Բալթյան երկրներում բանկը IPO մտադիր է իրականացնել Nasdaq OMX բորսայի հարթակի միջոցով: Օսօպյանը նաև տեղեկացրել է, որ մեկ շաբաթ առաջ բանկը IPO անցկացման առաջարկ է ստացել Լոնդոնից, այլընտրանքային շուկայում: