Ուրբաթ, 1 Հուլիսի 2011 15:21
Հայաստանում գրավով հիփոթեքային գործարքների 81,5% առնչվում է բազմաբնակարան շենքերին
Արմինֆո: 2011 թվականի մայիսին Հայաստանում իրականացվել է անշարժ գույքի գրավով 211 հիփոթեքային գործարք, որոնցից 141-ը` Երևանում: Անշարժ գույքի գրավով հիփոթեքային գործարքների 81,5 %-ն առնչվում է բազմաբնակարան շենքերին 16,1%-ը` մասնավոր տներին:
Ինչպես վկայում են ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալները, անշարժ գույքի գրավով հիփոթեքային գործարքների թիվը մայիսին ապրիլի համեմատ կրճատվել է 2,3%-ով, ընդ որում Երևանում` 17,5%-ով, իսկ մարզերում ավելացել է 55,6%-ով: Անշարժ գույքի գրավով հիփոթեքային գործարքների տարեկան աճը կազմել է 37% (Երևանում` 22,6%, մարզերում`79,5%):
Աղբյուի համաձայն, մայիսին նաև իրականացվել են 407,92 հա հողամասերի գրավով գործարքներ, որոնցից 3,86 հա` Երևանում: Ընդ որում, 93,7% կամ 382,04 հա գյուղատնտեսական նշանակության: Նման գործարքների առավել մասը կատարվել է Արմավիրի մարզում` 178,68 հա, որոնց մեծ մասըª 178,02 հա գյուղատնտեսական նշանակության: