Ուրբաթ, 1 Հուլիսի 2011 15:31
2011 թվականի մայիսին անշարժ գույքի շուկայում ակտիվությունն աճել է 23.1%
Արմինֆո: Հայաստանի անժրժ գույքի շուկայում 2011 թվականի մայիսին կնքվել է 16643 գործարք, տարեկան 23.1% աճով, իսկ միայն մայիսին` 2% աճով: Այս մասին են վկայում ՀՀ Անշարժ գույքի Կադաստրի պետական կոմիտեից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալները:
Աղբյուրի համաձայն, գործարքների առավելագույն քանակը գրանցվել է Երևանում, բոլոր գործարքների 32.3%-ը, իսկ մարզերից` Կոտայքում` 15% և Լոռիում` 8.2%, իսկ ամենաքիչ գործարքները` Վայքում` 2.1%:
Աղբյուրի համաձայն, անշարժ գույքի օտարման 4065 գործարքներից 79.6%-ը եղել են առքուվաճառքի, 19.5%-ը` ժառանգության փոխանցման և 1%-ը`փոխանակման գործարքներ: Օտարման գործարքների ընդհանուր թվի 39.1%-ը կատարվել են Երևանում, որոնց մեծ մասը բազմաբնակարան շենքերում` 66.2%-ը: Մասնավոր տների առքուվաճառքի գործարքների քանակը 2011 թվականի հունիսի 1-ի դրությամբ գրանցվել է 462, որից 125-ը Երևանում: Մասնավոր տների առքուվաճառքի գործարքների ընդհանուր քանակը մայիսին աճել է 3.4%, այդ թվում, Երևանում` 6.8%, իսկ մարզերում` 2.1%:
Անժարժ գույքի հետ կապված գործարքների 15.9%-ը եղել է առաջնային գրանցումով, 15.5%-ը` գրավադրումով, 12.1%-ը` ժառանգության փոխանցումով, 4.7%-ը` վարձակալությունով: Սակայն, գերակշռող մասը կազմել են այլ գործարքները: