Չորեքշաբթի, 6 Հուլիսի 2011 20:18
Թանկարժեք մետաղները հուլիսին էժանացել են, հիմնականում արծաթի ու ոսկու պատճառով
ԱրմԻնֆո. Ընթացիկ շաբաթ Հայաստանում է զգալիորեն էժանացել են ոսկին և արծաթը 4.4%, պլատինի և պալադիումի մի փոքր էժանացմանը զուգահեռ ¥2.6%¤, գրանցելով թանկարժք մետաղնրի գների միջին հաշվով 3.5% անկում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ֆինանսների նախարարության ՙԹանկարժեք մետաղների և քանկարժեք քարերի պետական գանձարան՚ գործակալությունից, 2011 թվականի հունիսի հուլիսի 4-10-ը սահմանված գների, թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորների համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` ոսկու մեկ գրամի գինը սահմանվել է 17790.60 դրամ, նախորդ շաբաթվա համեմատ իջնելով 3.6%, արծաթի գինը` 406.13 դրամ իջնելով 5.2%, պլատինի մեկ գրամի գինը սահմանվել է 20184.57 դրամ, ինչը 3.4% ցածր է նախորդ շաբաթվա ցուցանիշից, պալադիումի գինը` 8808.62 դրամ` իջնելով 2.4%:
Նշենք, որ տարեսկզբից ոսկու մեկ գրամի բացթողնման գինն աճել է 10.9%, արծաթի գինը` 19.9%, պլատինի գինը` 1.2%, պալադիումի գինը` 0.8%: Ընդհանուր առմամբ, տարեսկզբից Հայաստանում թանկարժեք մետաղների գներն աճել են 8.2%, իսկ միայն առաջին եռամսյակում`9.7%, երկրորդ եռամսյակում` 2.5%: Առաջին եռամսյակում ոսկն և արծաթը թանկացել են 17.2%, իսկ պլատինը և պալադիումը` 2.2%: