Հինգշաբթի, 7 Հուլիսի 2011 20:44
ՌԵՍՈ՚ ապահովագրական ընկերությունը գործարկել է բժշկական անհատական ապահովագրության ՙRESOMED՚ ծրագիրը
Արմինֆո. ՙՌԵՍՈ՚ ապահովագրական ընկերությունը գործարկել է բժշկական անհատական ապահովագրության ՙRESOMED՚ ծրագիրը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ընկերության PR ծառայությունից:
Առաջիկա երկու ամիսներին, ըստ մասնագետների կանխատեսումների, ընկերությունն ապահովագրական խորհրդատուների միջոցով մտադիր է կնքել մոտ հազար պայմանագիր, իսկ մինչև տարեվերջ` 3 հազար անձնական ապահովագրության պայմանագիր:
Ըստ ընկերության տվյալների, կամավոր բժշկական ապահովագրության անհատական պոլիսները, բժշկական պարտադիր ծառայություններից բացի, ընդգրկում է, այսպես կոչված, բոնուսային ծառայություններ, մասնավորապես, թանկարժեք կարդիոլոգիական հետազոտություն: Պոլիսի արժեքը տատանվում է 30-105 հազար դրամի սահմաններում, կախված ապահովադիրի տարիքից:
Ծրագրի շրջանակներում, պարզաբանում են ընկերության մասնագետները, ընկերության պոտենցիալ հաճախորդներ Հայսատանի քաղաքացիները կարող են անցնել անվճար բժշկական հետազոտություն, ընդ որում, առաջնային բժշկական հետազոտությունից բացի նրանք կարող են անցնել նաև կարդիոլոգիական հետազոտություն, որը կարող է լինել անվճար միայն այն քաղաքացիների համար, որոնց մոտ հետազոտությունը կբացահայտի սրտանոթային լուրջ հիվանդություններ, և որոնց հետագայում ընկերությունը կարող է մերժել ապահովագրության հարցում:
Ընկերությունում պարզաբանլ են, որ առողջ քաղաքացիները ՌԵՍՈ-ից կստանան այսպես կոչված ՙԱռողջ սիրտ՚ անձնագիրը: Նման հաճախորդները, պայմանագրի շրջանակներում, կարող են պարբերաբար անցնել կարդիոլոգիական հետազոտություն, դրանով իսկ կանխարգելել սրտի ցանկացած հիվանդություն:
Ընկերությունը շարունակում է ակտիվորեն զարգացնել նաև կամավոր բժշկական ապահովագրական կորպորատիվ բլոկը: