Ուրբաթ, 8 Հուլիսի 2011 19:30
UNISTREAM-ի շրջանառությունը Հայաստանում անցել է 277 մլն.դոլարից
Արմինֆո. Դրամական փոխանցումների UNISTREAM միջազգային համակարգի շրջանառությունը Հայաստանում 2011 թվականի առաջին կիսամյակում կազմել է 277.4 մլն.դոլար, տարեկան կտրվածքով աճելով 28.7%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Յունիբանկի մամուլի ծառայությունից, նույն ժամանակահատվածում փոխանցումների քանակն աճել է 361.6%, 12.6% աճով:
UNISTREAM համակարգի մասսայականությունը պայմանավորված է մի շարք գործոններով, այդ թվում, սակագների օպտիմալությունով`0.35%-ից սկսած, անհասցե փոխանցումներով, երբ հաճախորդը կարող է փոխանցումն ստանալ բանկի ցանկացած մասնաճյուսից, լայն աշխարհագրությունով`ավելի քան 100 երկրներում և 200 հազար սպասարկման կետրով:
UNISTREAM համակարգի համար առանձքային նախագիծ հանդիսացավ հաճախորդի ունիֆիկացված քարտի գործարկումը, ինչը հնարավորություն է տալիս արագացնել միջոցների ուղարկման գործընթացը: Հաճախորդների համար առավելագույն հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով համակարգը որոշում է ընդունել քարտեր տրամադրել նաև փոխանցումները ստացողներին: Ինչպես նշել է UNISTREAM համակարգի նախագահ Սուրեն Հայրյանը, ունիֆիկացված քարտը նվազագույնին է հասցնում փոխանցումների իրականացման ժամկետները, և ստացողը կարող է առանց որևէ բյուրոկրատական քաշքշուկների ներկայացնել իր քարտը և ստանալ իրեն հասանելիք գումարը: Ներկայումս արդեն 700 հազար հոգի հանդիսանում են այդ քարտերի քարտապաններ: Աղբյուրի համաձայն, քարտերը տրամադրվում են անվճար: