Երեքշաբթի, 12 Հուլիսի 2011 10:38
Թանկարժեք մետաղներն սկսեցին թանկանալ
Ընթացիկ շաբաթ Հայաստանում 3-4% թանկացել են արծաթը և պալադիումը, իսկ ոսկին ու արծաթը`1.2%, գրանցելով թանկարժեք մտաղների գների 2.5% աճ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ֆինանսների  նախարարության ՙԹանկարժեք մետաղների և քանկարժեք քարերի պետական գանձարան՚ գործակալությունից, 2011 թվականի հունիսի հուլիսի 10-17-ը սահմանված գների, թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորների համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` ոսկու մեկ գրամի գինը սահմանվել է 17998.99 դրամ, նախորդ շաբաթվա համեմատ իջնելով 1.2%, արծաթի գինը` 418.68 դրամ աճելով 3.1%, պլատինի մեկ գրամի գինը սահմանվել է 20557.61 դրամ, ինչը 2% բարձր է նախորդ շաբաթվա ցուցանիշից, պալադիումի գինը` 9149.02  դրամ` աճելով 4%:
Տարեսկզբից ոսկու մեկ գրամի բացթողնման գինն աճել է 12.2%, արծաթի գինը` 23.6%, պլատինի գինը` 3.1%, պալադիումի գինը` 4.7%: Ընդհանուր առմամբ, տարեսկզբից Հայաստանում թանկարժեք մետաղների գներն աճել են 10.9%, իսկ միայն առաջին եռամսյակում` 9.7%, երկրորդ եռամսյակում` 2.5%: Առաջին եռամսյակում ոսկին և արծաթը թանկացել են 17.2%, իսկ պլատինը և պալադիումը` 2.2%: Իսկ երկրորդ եռամսյակում ոսկին թանկացել է 8.8%, պլատինը և պալադիումը`1.5%, իսկ արծաթն էժանացել է 1.6%: Թանկարժեք մտաղների հունիսյան 4% էժանացումը շարունակվել է նաև հուլիսին, սակայն հուլիսի 10-ից թեքվելով դեպի աճի կողմը, ինչը հիմնականում կապված է արծաթի և պալադիումի թանկացման հետ: