Ուրբաթ, 15 Հուլիսի 2011 17:47
HSBC. 10 հակական ընկերություններ Հայաստանը ներկայացնում են European Business Awards մրցույթում
Արմինֆո. 10 հակական ընկերություններ ընտրվել են Հայաստանը European Business Awards մրցույթում ներկայացնելու նպատակով, որի հովանավորն է HSBC խումբը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է HSBC Բանկի մամուլի ծառայությունից, մրցույթի հաջորդ փուլերում այս 10 ընկերությունները, 220 եվրոպական կազմակերպությունների հետ միասին կպայքարեն Ruban d'Honneur ¥ՙՊատվո ժապավեն՚¤ մրցանակն ստանալու, իսկ այնուհետև` Եվրոպական բիզնես մրցանակի համար:
ՙՆախորդ տարվա համեմատ հայկական ընկերությունների պայքարն այս մրցանակի համար զգալիորեն ուժգնացել է, և դրանով կարելի է հպարտանալ: Հայկական այս ընկերությունների ընտրությունը լիովին արդարացի է և արտացոլում է նախորդ տարի հայ գործարարների հաջողությունները՚,-նկատել է HSBC Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը:
Աղբյուրի համաձայն, 100 ընտրված բիզբեսների անվանումները կհայտարարվեն հուլիսի 28-ին: Ընդ որում, Ruban d'Honneur-ի հաղթողները կհրավիրվեն European Business Awards արդյունքների ամփոփմանը, որը կկայանա 2011 թվականի նոյեմբերի 22-ին, Բարսելոնում, Խուան Կառլոս Առաջինի անվան հյուրանոցում: Արարողության ընթացքում, որը կկայանա ազդեցիկ քաղաքական գործիչների, գործարարների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ, մրցույթի հաղթողներին կտրվեն մրցանակներ: