Երկուշաբթի, 18 Հուլիսի 2011 20:00
ՀՀ ԿԲ մեկ աստիճանով իջեցրել է ՙՀայռուսգազարդ՚ ՓԲԸ և ՙՄիկա-Ցեմենտ՚ ՓԲԸ վարկանիշները
Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկը մեկ աստիճանով իջեցրել է 2 ընկերությունների և նախկին մակարդակի վրա պահպանել է 2 ընկերությունների վարկանիշները: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, ՀՀ կենտրոնական բանկի կողմից վերավարկանշվել է ՙՀայաստանի էլեկտրական ցանցեր՚ ՓԲԸ-ին` շնորհելով ՙԳ +՚, ՙՀայՌուսգազարդ՚ ՓԲԸ-ին` շնորհելով ՙԲ -՚, ՙՄիկա-Ցեմենտ՚ ՓԲԸ-ին` շնորհելով ՙԳ -՚, ՙԷլեկտրասարք՚ ԲԲԸ-ին` շնորհելով ՙԳ -՚ վարկանիշերը:
Նշենք, որ ՀՀ կենտրոնական բանկը դադարեցրել է ՙՕնիքս ԳԸ՚ ՓԲԸ-ի վարկանշումը` ընկերության նախաձեռնությամբ: