Հինգշաբթի, 21 Հուլիսի 2011 13:46
ՙԶոլոտայա Կորոնա-Դրամական փոխանցումներ՚ համակարգի շուկայի բաժինը ՌԴ-Հայաստան ուղղությամբ աճել է մինչև 20%
Արմինֆո. ՙԶոլոտայա Կորոնա-Դրամական փոխանցումներ՚ համակարգի շուկայի բաժինը ՌԴ-Հայաստան ուղղությամբ 2011 թվականի առաջին եռամսյակում աճել է մինչև 20%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել է ՙԶոլոտայա Կորոնա-Դրամական փոխանցումներ՚ համակարգի ԱՊՀ երկրներում զարգացման գծով փոխտնօրեն Շախլյա Կասիմովը, Համակարգի միջոցով Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների ծավալը 2011 թվականի առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.5 անգամ: Ընդ որում, նա նկատել է, որ Համակարգի ընդհանուր շրջանառության կազմում, որը ներառում է 4 հատված ¥ՌԴ-ՌԴ, ՌԴ-ԱՊՀ, ԱՊՀ-ՌԴ, ԱՊՀ-ԱՊՀ¤, Ռուսաստանից Հայաստան փոխանցումների բաժինն այնքան էլ մեծ չէ, կազմելով 3.61%:
Հայաստանում ՙԶոլոտայա Կորոնա-Դրամական փոխանցումներ՚ համակարգի գործընկերներն են 6 բանկեր, այդ թվում, Արդշինինվեստբանկը, Կոնվերս Բանկը, Արարատբանկը, ACBA-Credit Agricole Bank-ը: Համակարգի ենթակառույցը հանրապետությունում անցնում է 200 կետից: ՙԱմենաակտիվն աշխատում են բազմամասնաճյուղ բանկերը: Օրինակ, ACBA-Credit Agricole Bank-ում Համակարգի բաժինն անցնում է դրամական ընդհանուր փոխանցումների 60%-ից՚,-տեղեկացրել է նա:
Նրա խոսքերով, ներկայումս Համակարգի ուժերը կնտրոնացած են արդեն հաստատված գործընկերների միջև հարաբերությունների ինտենսիվ զարգացմանը: ՙՀայկական շուկայում առաջին կիսամյակի գործունեության նշանակալից արդյունքնրից մեկն էլ մեր ինովացիոն պրոդուկտի` Ուղարկողի քարտի առաջարկն է, որը կարելի է ստանալ Հայէկոնոմբանկում: Բացի այդ, համակարգի մասնագետների կողմից առաջին կիսամյակում անց է կացվել թրենինգ, Համակարգի մի շարք հայկական գործընկեր-բանկերի օպերատորների համար, որին մասնակցել է 120 բանկային մասնագետներ՚,-նշել է նա:
Նա նաև հիշեցրել է, որ հունիսի վերջից գործում է Համակարգի միջոցով Ռուսաստանից-Հայաստան դրամական փոխանցումների գերցածր սակագները, մասնավորապես, խոշոր փոխանցումների համար ¥50 հազ.ռուբլուց ավելի¤ տոկոսադրույքն սկսվում է 0.5%-ից, իսկ մինչև 50 հազ.ռուբլին`1%, իսկ հունիսի 1-ից, անկախ գումարից, այն կկազմի 1%: Համակարգը մտադիր է դեպի Հայաստան ուղարկվող փոխանցումները ծավալները ներկայիս 20%-ից մեծացնել, հասցնելով 50%-ի: