Ուրբաթ, 22 Հուլիսի 2011 15:46

BTA-ն կողմնորոշվում է միայն վարկունակ հաճախորդներով


ԱրմԻնֆո. ԲՏԱ Բանկի գործադիր տնօրենի տեղակալ Գայանե Հայրոյանի հարցազրույցը ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը

Տիկին. Հայրոյան, համաշխարհային ճգնաժամի գլխավոր պատճառը լավագույն փորձագետներն ու վերլուծաբանները բացատրում են ռիսկերի հավասարակշռված քաղաքականության բացակայությամբ, ինչը միլիոնավոր անհուսալի վարկառուներին թույլ է տվել ստանալ երկարաժամկետ վարկեր: Ճգնաժամը հաղթահարելու համար բանկերը ողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում, սկսեցին բարելավել իրենց ռիսկ-մենեջմենտը, որի արդյունավետ գործիքներից մեկն էլ վարկային սքորինգն է: Ինչպե՞ս են ձեր բանկում գնահատում այդ համակարգերի արդյունավետությունը, և ինչպիսի՞ն է սքորինգային համակարգի առանձնահատկությունը ձեր բանկում:

Բանկերի համար սքորինգային համակարգերն ունեն հսկայական գործնական նշանակություն, քանի որ թույլ են տալիս վարկառուներին բաժանել`վճարունակների և անվճարունակների, ինչպես նաև վարկավորման հարցերում կիրառել ամենահավասարակշռված մոտեցումները: Ֆիզիկական անձ հանդիսացող վարկառուների համար սքորինգի համակարգը ԲՏԱ Բանկում ներդրվել է դեռևս 2009 թվականին, իսկ դրա առանձնահատկությունը կայանում է նրանում, որ վարկային գործի վերլուծության ընթացքում իրականացվում է հեռանկարային հաճախորդի սքորինգ, որի օգնությամբ գնահատվում է վարկառուի դեֆոլտի հնարավորությունն ապագայում, իսկ որպես կանոն, առաջիկա մեկ-երկու տարիների համար:

Վարկային պորտֆելի որակի բարելավման նպատակով բանկը վարկը տրամադրելիս կողմնորոշվում է հաճախորդի վարկունակությունով ու հեռանկարայնությունով: Մասնավորապես, բանկը մշտապես վերանայում է վարկավորման պայմանները և հաճախորդին ներկայացվող նվազագույն պահանջները: Վարկային հայտի քննարկման ընթացքին ընդգրկվում են բանկի մի շարք կառույցներ, որոնց փորձագիտական կարծիքն ամբողջովին հաշվի է առնվում լուծումներ կայացնելիս: Պարբերաբար իրականացվում է վարկային պորտֆելի վերլուծություն և դասակարգում, որի արդյունքներով փոփոխություններ են կատարվում վարկային պրոդուկտներում, ներքին կանոնակարգում, վարկերի տրամադրման և հաճախորդների պասարկման բիզնես-գործընթացներում, ինչպես նաև սահմանվում են տվյալ պրոդուկտների ու պորտֆելի սահմանաչափերը:

Ուրիշ ի՞նչ քայլեր է բանկը ձեռնարկում վարկային պորտֆելի բարելավման նպատակով: Կա՞ արդյոք բանկի պլաններում վարկային պորտֆելի դիվերսիֆիկացիա` ըստ տնտեսության ոլորտների:

Մենք ներդրում ենք վարկային ռիսկի գնահատման նոր մեթոդներ, անց են կացվում վարկային մասնագետների ուսումնական սեմինարներ, միջին և խոշոր վարկային հայտերը վերլուծելիս կեղծարարություններից խույս տալու համար ներգրավվում են տնտեսական անվտանգության դեպարտամենտի աշխատակիցները, առաջարկություններով հանդես ենք գալիս նաև դատարանական և արտադատարանական ռեֆորմների ուղղությամբ: Կուզենայի նշել, որ ինչպես նախորդ, այնպես էլ ընթացիկ տարում, բանկը վարկային պորտֆելի դիվերսիֆիկացման ուղղությամբ ձեռնարկում է կոնկրետ քայլեր, ընդ որում, ինչպես միջ-ոլորտային, այնպես էլ ներ-ոլորտային հատվածներում:

Մտադի՞ր է արդյոք բանկն առաջիկայում ակտիվացնել իր մասնակցությունը քարտային շուկայում:

Հաշվի առնելով ողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանւմ, քարտային բիզնեսի ինտենսիվ զարգացումը, <ԲՏԱ Բանկ> ՓԲԸ նույնպես ընդգծում է այդ հատվածի կարևորությունը և փորձում բանկային մյուս ծառայությունների հետ միասին զարգացնել նաև այս ուղղությունը:

Քարտային ծառայությունների զարգացման նպատակով վերջին ժամանակներում մեր բանկը ձեռնարկում է զգալի միջոցներ, որոնցից են, օրինակ, մեր բանկի նախկին և ներկայիս բարեխիղճ հաճախորդներին, ինչպես նաև մի շարք ընկերությունների աշխատողներին, արտոնյալ պայմաններով քարտային վարկավորումը: Կարևոր եմ համարում նշել, որ տարսկզբից բանկն սկսել է տրամադրել կենսաթոշակային պլաստիկ քարտեր, ընդ որում, անվճար, այսինքն, քարտի բացումը, սպասարկումը, փակումը և մնացած այլ ծախսերը բանկը վերցնում է իր վրա: Մենք ակնկալում ենք, որ կենսաթոշակառուները նույնպես կարող են գնահատել նաև <Կենսաթոշակային> նոր ավանդը, որը կենսաթոշակային տարիքի քաղաքացիներին առաջարկում է խնայողության ձեռնտու պայմաներ:

Բացի այդ, բանկը մտադիր է նոր ծառայություն ներդնել, որը կոչվում է SMS Բանկինգ, և որը բանկի հաճախորդներին հնարավորություն կտա դիտել բանկային հաշվի ընթացիկ մնացորդը, ստանալ հաշվի քաղվածքը, մարման ժամանակացույցներն ու արժույթների փոխարժեքները:

2011 թվականին, քարտային ծառայությունների զարգացման ծրագրի շրջանակներում նախատեսվում է 2 բանկոմատների, 15 POS-թերմինալների տեղադրում, նախատեսվում է նաև 6 POS-թերմինալների փոխարինում, որոնք տեղակայված կլինեն առևտրային և սպասարկման կազմակերպություններում:

Վարկավորման ո՞ր հատվածներում կկենտրոնանա բանկի գործունեությունն առաջիկա մեկ-երկու տարում:

Անհրաժեշտ եմ համարում նշել, որ ԲՏԱ Բանկը պարբերաբար ուսումնասիրում է այս կամ այն վարկի նկատմամբ շուկայում առաջացած պահանջարկը, գնահատելով դրա եկամտաբերությունը, հնարավոր ռիսկերը և վերլուծությունների արդյունքում փորձում է զարգացնլ վարկի այդ տեսակը: Սակայն, ներկայումս դժվար է ընդգծել այս կամ այն սպառողական վարկավորման կարևորությունը և առաջիկա երկու տարիների համար պլանավորել դրա զարգացումը: Վստահությամբ կարող ենք միայն նշել, որ հաշվի առնելով բանկի դրամական ռեսուրսների կառուցվածքը, առաջիկայում հնարավորին չափով կզարգանա արտարժութային վարկավորումը:

Պատասխանելով վարկային քաղաքականության վերաբերյալ հարցին, կնշեի, որ այսօր բանկը տրամադրում է Հայաստանի բանկային համակարգում գոյություն ունեցող վարկային պրոդուկտների ողջ փունջը: 2011 թվականին նախատեսում ենք մեր ուշադրությունը կենտրոնացնել արդեն գործող պրոդուկտների զարգացման վրա, քանի որ ձգտում ենք բարձրացնել դրանց արդյունավետությունը, այն ավելի ու ավելի մատչելի դարձնելով մեր հաճախորդներին: Նախատեսում ենք մշակել ու ներդնել նաև պրոդուկտներ, որոնց մասին խոսելը դեռ վաղ է: Այս տարի ֆիզիկական անձանց վարկավորումը կիրականացվի ելնելով վերջիններիս սպառողական կարիքներից, ինչպես նաև անհատ ձեռներեցության ֆինանսավորման նպատակներից: Վարկային պորտֆելի աճը տեղի կունենա սպառողական վարկավորման հաշվին, խոսքը գնում է կարճաժամկետ սպառողական վարկերի, ինչպես նաև բնակարան գնելու, կառուցելու կամ վերանորոգելու նպատակով տրամադրվող միջնաժամկետ և երկարաժամկետ վարկերի մասին:
Բանկը մտադիր է կենտրոնանալ նաև ապրանքներ ու ծառայություններ արտահանող-ներմուծող ընկերությունների վարկավորման վրա: Բացի այդ, մեծ ուշադրություն կդարձվի արտադրության ոլորտին: Արտադրող ընկերությունների նկատմամբ բանկի վարկային քաղաքականությունը հետագայում ենթադրում է ինչպես տոկոսադրույքների իջեցում, այնպես էլ վարկավորման ժամկետների մեծացում: Յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ բանկը կկիրառի առավելագույն ճկունություն:

Վարկային պորտֆելի ինչպիսի՞ աճ եք նախատեսել տարեվերջին:

Այս տարի մտադիր ենք վարկային պորտֆելը մեծացնել 50%-ով, մինչև 6.4 մլրդ.դրամ, դրանով իսկ փոխհատուցելով վերջին երկու տարիների կորուստները: Ավանդների պորտֆելը կմեծանա մինչև 2.4 մլրդ.դրամ, իսկ բանկի շահույթը, ըստ մեր գնահատականների, կկազմի մոտ 360.2 մլն.դրամ: Կնշեի, որ բանկի համար 2010 թվականին ամենաբարենպաստը սպառողական վարկավորման և ՓՄՁ ոլորտներն էին, որոնց բաժինն ընդհանուր վարկային պորտֆելում տարեվերջին համապատասխանաբար կազմեց 21.5% և 22%: Կուզենայի նաև ընդգծել, որ վարկային պորտֆելի հիմնական աճն ապահովվեց հատկապես այս ոլորտների վարկավորման հաշվին:

Ի՞նչ է նախատեսում բանկի ռազմավարական զարգացման ծրագիրը:

Բանկի ռազմավարական զարգացման ծրագիրն ընդգրկում է որակի բարձրացում և վարկային պորտֆելի աճ: Մենք նախատեսում ենք փոխել ինչպես վարկային պորտֆելի կառուցվածքը (ՓՄՁ և մանրածախ բիզնեսի օգտին), այնպես էլ վարկը տրամադրելիս որոշումներ ընդունելու մոտեցումները: Վարկային պորտֆելի աճի հաշվին նախատեսում ենք ակտիվները մինչև տարեվերջ հասցնել 11.5 մլրդ.դրամի, ինչպես նաև 56.9%-ով մեծացնել ներքին աղբյուրներից ներգրավված միջոցների ծավալները:

Միջոցների ներգրավման ընթացքում հիմնական խնդիրները կլինեն հաճախորդների մոտ Բանկի ծառայություններից օգտվելու երկարաժամկետ նախապատվությունների ձևավորումը, հաճախորդների պահանջների բավարարումը` կապված իրացվելիության, ծառայությունների եկամտաբերության և հուսալիության հետ, ինչպես նաև ընտրելու հնարավորության ընձեռնումը ավանդների արդյունավետ ձևերի միջև, ապահովելով ներդրվող միջոցների աճը և կուտակումը: Միջոցների ներգրավման ոլորտում, ավանդական մեթոդներին զուգահեռ, հետագայում նախատեսված է նաև ավանդային և վարկային գործիքների սպեցիֆիկ համակցության կիրառումը, ինչպես նաև որպես ֆինանսավորման լրացուցիչ աղբյուր` երկարաժամկետ պարտատոմսերի թողարկումը:

Ավանդային գործիքների կիրառմանը զուգահեռ, որոնք նախատեսված են վճարունակ հաճախորդների անհատական սպասարկման համար, կառաջարկվեն այնպիսի ավանդային գործիքներ, որոնք ուղղված կլինեն բնակչության ավելի լայն խավերին: Բանկի հաճախորդների պահանջներն առավելագույնս բավարարելու համար բանկային ծառայությունների ու գործիքների ողջ բազմազանությունը Բանկի եկամուտների կազմում դիտարկվում է որպես ոչ-տոկոսային բաղադրիչի ապահովման աղբյուրներից մեկը: Շուկայական տոկոսադրույքների էական տատանումների դեպքում, որպես կայունության և հուսալիության լրացուցիչ ռեզերվ, դրա զարգացման գործընթացում առաջնային կլինի տրամադրվող ծառայությունների ծավալների մեծացումը` սպասարկման ստանդարտ և անհատական մակարդակների բարձրացմանը զուգահեռ` վերջիններիս ինքնարժեքի նվազեցումով:

2011 թվականին, ունակ և որակյալ աշխատակիցների, հավատարիմ գործընկերների և լավ հաճախորդների օգնությամբ, հաջորդող տարիները բանկի համար կլինեն ավելի հաջողակ, և մենք նախատեսում ենք 2012 թվականին ստանալ 723.4 մլն.դրամ, իսկ 2013 թվականին` 1.086 մլրդ.դրամ շահույթ:

Տիկին Հայրոյան, կիսվեք, խնդրեմ, երկրի մարզերում մասնաճյուղերի ցանցի ընդլայնման վերաբերյալ Ձեր պլանների մասին:

Ներկայումս բանկն ունի 6 մասնաճյուղ, որոնցից 5-ը գտնվում է Երևանում, իսկ 1-ը` Գյումրիում: Մեզ համար 2011թվականի գլխավոր խնդիրներից մեկն էլ մասնաճյուղերի ցանցի արդյունավետության ու եկամտաբերության բարձրացումն է: Այս տարի մեր ուշադրությունը կկենտրոնացվի սպասարկման պրոցեդուրաների ու արագության աշխատանքների վրա, հետևաբար, մասնաճյուղերի ցանցի զարգացմանն ու ընդլայնմանը բանկը ձեռնամուխ կլինի 2011 թվականի չորրորդ եռամսյակից:

Զրույցը վարեց Էլիտա Բաբայանը

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հայաստանում երկաթուղային հաղորդակցությունը վերականգնվել է ժամանակացույցից շուտՀայաստանում երկաթուղային հաղորդակցությունը վերականգնվել է ժամանակացույցից շուտ
EventHub․am-ը՝ աշխարհահռչակ Black Eyed Peas-ի Թբիլիսիի համերգի տոմսերի վաճառքի պաշտոնական ներկայացուցիչըEventHub․am-ը՝ աշխարհահռչակ Black Eyed Peas-ի Թբիլիսիի համերգի տոմսերի վաճառքի պաշտոնական ներկայացուցիչը
Հայաստանում հիմնադրվել է աերոտիեզերական մեքենաշինության դպրոցՀայաստանում հիմնադրվել է աերոտիեզերական մեքենաշինության դպրոց
Թվային տեխնոլոգիաներ և նորարարություններ Եվրասիայի համար. ճյուղի ղեկավարներն առանցքային հարցեր կքննարկեն ԵԱԶԲ-ի գործարար համաժողովումԹվային տեխնոլոգիաներ և նորարարություններ Եվրասիայի համար. ճյուղի ղեկավարներն առանցքային հարցեր կքննարկեն ԵԱԶԲ-ի գործարար համաժողովում
ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են OVIO-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոնՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են OVIO-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն
Փաշինյան. սկսվել է աղետի գոտու վերականգնման առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի մշակման աշխատանքըՓաշինյան. սկսվել է աղետի գոտու վերականգնման առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի մշակման աշխատանքը
Հասանելի են ակնթարթային դրամական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան «ФОРА-БАНК» հավելվածովՀասանելի են ակնթարթային դրամական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան «ФОРА-БАНК» հավելվածով
Հայաստանի ԿԲ-ը վերանայել է 2024 թվականի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ նախկին 5,3-6,4%-ից մինչեւ 6,8-6,1%Հայաստանի ԿԲ-ը վերանայել է 2024 թվականի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ նախկին 5,3-6,4%-ից մինչեւ 6,8-6,1%
ՆԳՆ. Իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում ԱՊՊԱ պայմանագիր կնքելու դեպքում տուգանքի չափը նվազում է 75 տոկոսովՆԳՆ. Իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում ԱՊՊԱ պայմանագիր կնքելու դեպքում տուգանքի չափը նվազում է 75 տոկոսով
ՀԲ-ը պահպանել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի ավելի վաղ բարելավված կանխատեսումը ՝ 2024 թվականին 5,5%, իսկ 2025 թվականին 4,9% մակարդակումՀԲ-ը պահպանել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի ավելի վաղ բարելավված կանխատեսումը ՝ 2024 թվականին 5,5%, իսկ 2025 թվականին 4,9% մակարդակում
Մարտին Գալստյան. բարենպաստ պայմաններում վարկային տոկոսադրույքները կարող են նվազելՄարտին Գալստյան. բարենպաստ պայմաններում վարկային տոկոսադրույքները կարող են նվազել
ՀՀ ԿԲ. ՀՆԱ-ի ներուժայինից բարձր աճը և ոչ ներառական բնույթը անորոշություն են ձևավորում տնտեսությունում համախառն առաջարկի և պահանջարկի տեսանկյունիցՀՀ ԿԲ. ՀՆԱ-ի ներուժայինից բարձր աճը և ոչ ներառական բնույթը անորոշություն են ձևավորում տնտեսությունում համախառն առաջարկի և պահանջարկի տեսանկյունից
ԿԲ ղեկավար. տարեվերջին Հայաստանում գնաճը կմոտենա 2,2% -2,5% ցուցանիշինԿԲ ղեկավար. տարեվերջին Հայաստանում գնաճը կմոտենա 2,2% -2,5% ցուցանիշին
Տարերքի հետեւանքների վերացման համար կառավարության ծախսերի ավելացման արդյունքում Հայաստանի Կենտրոնական բանկը լրացուցիչ խթաններ է ակնկալումՏարերքի հետեւանքների վերացման համար կառավարության ծախսերի ավելացման արդյունքում Հայաստանի Կենտրոնական բանկը լրացուցիչ խթաններ է ակնկալում
C360 բանկային ծառայությունների փաթեթները՝ Converse Mobile-ումC360 բանկային ծառայությունների փաթեթները՝ Converse Mobile-ում
idcoin: IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքըidcoin: IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը
«Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ«Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ
Հայաստանի կենտրոնական բանկը շարունակում է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այս անգամ՝ 8.25%-ից մինչեւ 8%Հայաստանի կենտրոնական բանկը շարունակում է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այս անգամ՝ 8.25%-ից մինչեւ 8%
Հայաստանում 2029 թվից կչեղարկեն հիփոթեքային վարկերի համար եկամտահարկի վերադարձըՀայաստանում 2029 թվից կչեղարկեն հիփոթեքային վարկերի համար եկամտահարկի վերադարձը
Շուրջ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ․ «Մի դրամի ուժը» 4 տարեկան էՇուրջ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ․ «Մի դրամի ուժը» 4 տարեկան է
Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկՄարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ
Հայտնի են ԵՊՀ Ուսխորհրդի հայտարարած մրցույթում հաղթողներըՀայտնի են ԵՊՀ Ուսխորհրդի հայտարարած մրցույթում հաղթողները
Հայաստանը կմասնակցի «Food Africa 2024» սննդի և ըմպելիքների միջազգային ցուցահանդեսինՀայաստանը կմասնակցի «Food Africa 2024» սննդի և ըմպելիքների միջազգային ցուցահանդեսին
EasyPay ընկերության աջակցությամբ մեկնարկել է «Ֆինանսական գրագիտություն» անվճար ծրագիրը Armenian Code Academy-ի և Տեխնոլոգիական Կրթություն հիմնադրամի կողմից EasyPay ընկերության աջակցությամբ մեկնարկել է «Ֆինանսական գրագիտություն» անվճար ծրագիրը Armenian Code Academy-ի և Տեխնոլոգիական Կրթություն հիմնադրամի կողմից 
Team-ը խթանում է բիզնես կրթությունը․ բացվեց CaseKey ակադեմիանTeam-ը խթանում է բիզնես կրթությունը․ բացվեց CaseKey ակադեմիան
Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքովԱռողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով
Երեւանում կայացել է Հայաստանի և Հնդկաստանի գործարարների համաժողովԵրեւանում կայացել է Հայաստանի և Հնդկաստանի գործարարների համաժողով
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ տնտեսական և սոցիալական խորհրդի անդամՀայաստանն ընտրվել է ՄԱԿ տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ
Կենտրոնական բանկն առանձնացրել է Հայաստանի ֆինանսական կայունությանն սպառնացող ռիսկերի երկու հիմնական խումբԿենտրոնական բանկն առանձնացրել է Հայաստանի ֆինանսական կայունությանն սպառնացող ռիսկերի երկու հիմնական խումբ
Արմսվիսբանկը հունիսի 10-ից տեղաբաշխում է պարտատոմսերի 3 թողարկումներԱրմսվիսբանկը հունիսի 10-ից տեղաբաշխում է պարտատոմսերի 3 թողարկումներ
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհին․ հունիսի շահառուն Հզոր Միտքն էՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհին․ հունիսի շահառուն Հզոր Միտքն է
Հայաստանում վերջին ջրհեղեղները հաստատում են պարենային անվտանգության ապահովման անհրաժեշտությունը. հայտարարությունՀայաստանում վերջին ջրհեղեղները հաստատում են պարենային անվտանգության ապահովման անհրաժեշտությունը. հայտարարություն
ԱրարատԲանկը դոլարային պարտատոմսեր կտեղաբաշխիԱրարատԲանկը դոլարային պարտատոմսեր կտեղաբաշխի
Ռուսաստանն աշխատում է Հայաստանում եւ Ղրղզստանում Ռուսաստանն աշխատում է Հայաստանում եւ Ղրղզստանում "Միռ" քարտերի գործողության վերականգնման ուղղությամբ
Ֆինանսների փոխնախարար. Հայկական ծագում ունեցող ապրանքների արտահանումը 2024 թվականի առաջին եռամսյակում կրճատվել է 14,3 տոկոսովՖինանսների փոխնախարար. Հայկական ծագում ունեցող ապրանքների արտահանումը 2024 թվականի առաջին եռամսյակում կրճատվել է 14,3 տոկոսով
Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթըՀայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը
ԵՄ-ն առաջիկա 5 տարիներին 11 մլն եվրո կհատկացնի ԵՄ-ն առաջիկա 5 տարիներին 11 մլն եվրո կհատկացնի "Կայուն Սյունիք" ծրագրի իրականացման համար
Արդշինբանկը «Սանկտ Պետերբուրգի պալատները Երևանում» միջազգային երաժշտական փառատոնի ֆինանսական գործընկերն էԱրդշինբանկը «Սանկտ Պետերբուրգի պալատները Երևանում» միջազգային երաժշտական փառատոնի ֆինանսական գործընկերն է
Լիզինգ` առանց տոկոսադրույքիԼիզինգ` առանց տոկոսադրույքի
Կապան քաղաքում հին մարզադաշտի տեղում կկառուցվի ժամանակակից մարզահամալիրԿապան քաղաքում հին մարզադաշտի տեղում կկառուցվի ժամանակակից մարզահամալիր
Հայաստանում տնտեսական ակտիվության աճն արագանում է, և որպես շարժիչ ուժ հանդես են գալիս առևտրի ոլորտն ու արդյունաբերության հատվածըՀայաստանում տնտեսական ակտիվության աճն արագանում է, և որպես շարժիչ ուժ հանդես են գալիս առևտրի ոլորտն ու արդյունաբերության հատվածը
Մարզպետարանները պետբյուջեից շուրջ 2,5 մլրդ դրամ կստանան սուբվենցիոն ծրագրերի իրականացման համարՄարզպետարանները պետբյուջեից շուրջ 2,5 մլրդ դրամ կստանան սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Փաշինյան. շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել, քանի որ այն ստեղծում է տնտեսական անառողջ միջավայրՓաշինյան. շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել, քանի որ այն ստեղծում է տնտեսական անառողջ միջավայր
Հայաստանը հատկապես դուր է եկել Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Ուկրաինայից, Չինաստանից և Բելառուսից ժամանած զբոսաշրջիկներինՀայաստանը հատկապես դուր է եկել Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Ուկրաինայից, Չինաստանից և Բելառուսից ժամանած զբոսաշրջիկներին
Հայաստանի Կենտրոնական բանկը բանկերի հաճախորդներին Հայաստանի Կենտրոնական բանկը բանկերի հաճախորդներին "մեղադրել" է "անտրամաբանական վարքագծի" համար
Հայաստանում ՌԴ թվային կցորդ. Ստորջրյա ՕՄԿՈՒ կառուցման  Ռուսաստանի փորձը կարող է էական լինել, այդ թվում ՝ Հայաստանի համարՀայաստանում ՌԴ թվային կցորդ. Ստորջրյա ՕՄԿՈՒ կառուցման  Ռուսաստանի փորձը կարող է էական լինել, այդ թվում ՝ Հայաստանի համար
Հայաստանում տարեկան գնաճը մայիսին 1,3%-ից նվազել է մինչեւ 0,3%՝ սննդամթերքի էժանացման հաշվինՀայաստանում տարեկան գնաճը մայիսին 1,3%-ից նվազել է մինչեւ 0,3%՝ սննդամթերքի էժանացման հաշվին
Գյուղատնտեսությունը դառնում է աշխատանքային ռեզերվուար ավելի արդյունավետ սպասարկման ինդուստրիայի  համար. փորձագետԳյուղատնտեսությունը դառնում է աշխատանքային ռեզերվուար ավելի արդյունավետ սպասարկման ինդուստրիայի  համար. փորձագետ
Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարը Մինսկում մասնակցել է ԵԱՏՄ երկրների Էկոնոմիկայի նախարարների խորհրդակցությանըՀայաստանի էկոնոմիկայի փոխնախարարը Մինսկում մասնակցել է ԵԱՏՄ երկրների Էկոնոմիկայի նախարարների խորհրդակցությանը
Պապոյան. Արտահանման զարգացման ռազմավարությունը, գործնականում, պատրաստ էՊապոյան. Արտահանման զարգացման ռազմավարությունը, գործնականում, պատրաստ է
«Հյուսիս-Հարավ» ծրագրի շինարարական ոդիսականը. 12 տարում հանձնվել է ճանապարհի ընդամենը 10 տոկոսը«Հյուսիս-Հարավ» ծրագրի շինարարական ոդիսականը. 12 տարում հանձնվել է ճանապարհի ընդամենը 10 տոկոսը
OVIO-ն ներկայացրեց Հայաստանի հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ «CyberGEN 2024» համաժողովումOVIO-ն ներկայացրեց Հայաստանի հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ «CyberGEN 2024» համաժողովում
ՀՀ փոխվարչապետ. ԵԱՏՄ զարգացման կարևորագույն գործոնն ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորման հարցն էՀՀ փոխվարչապետ. ԵԱՏՄ զարգացման կարևորագույն գործոնն ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորման հարցն է
ՊԵԿ. Հայաստանի հարկատուներն իրականացրել են 1 տրլն 086 մլրդ դրամի 59,9 մլն գործարքՊԵԿ. Հայաստանի հարկատուներն իրականացրել են 1 տրլն 086 մլրդ դրամի 59,9 մլն գործարք
Փարիզում տեղի կունենա խոշորագույն պարենային ցուցահանդեսներից մեկը՝ Sial-2024՝  հայ արտադրողների մասնակցությամբՓարիզում տեղի կունենա խոշորագույն պարենային ցուցահանդեսներից մեկը՝ Sial-2024՝  հայ արտադրողների մասնակցությամբ
Արարատ Միրզոյան. Հայաստանն աջակցության խնդրանքով դիմել է Խաղաղության եվրոպական հիմնադրամին և սպասում է պատասխանիԱրարատ Միրզոյան. Հայաստանն աջակցության խնդրանքով դիմել է Խաղաղության եվրոպական հիմնադրամին և սպասում է պատասխանի
Հայաստանի արտադրողները կմասնակցեն Foodex Saudi-2024 միջազգային ցուցահանդեսինՀայաստանի արտադրողները կմասնակցեն Foodex Saudi-2024 միջազգային ցուցահանդեսին
Հայաստանն ու Ուկրաինան ուսումնասիրում են հայ-ուկրաինական տնտեսական հարաբերությունների խորացման հեռանկարներըՀայաստանն ու Ուկրաինան ուսումնասիրում են հայ-ուկրաինական տնտեսական հարաբերությունների խորացման հեռանկարները
Համաշխարհային բանկը 40 մլն դոլար է տրամադրում Հայաստանին՝ ի աջակցություն մաքուր էներգիայի անցման և էլեկտրահաղորդման ցանցերի արդիականացմանՀամաշխարհային բանկը 40 մլն դոլար է տրամադրում Հայաստանին՝ ի աջակցություն մաքուր էներգիայի անցման և էլեկտրահաղորդման ցանցերի արդիականացման
Ֆինանսների նախարարությունը հատուկ հաշիվ է բացել ջրհեղեղներից տուժած բնակչությանն օգնություն ցուցաբերելու համարՖինանսների նախարարությունը հատուկ հաշիվ է բացել ջրհեղեղներից տուժած բնակչությանն օգնություն ցուցաբերելու համար
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
14.06.2024
RUB4.400.04
USD388.490.45
EUR415.57-3.28
GBP493.58-2.10
CAD282.330.08
JPY24.740.05
CNY53.540.04
CHF434.892.00