Երեքշաբթի, 26 Հուլիսի 2011 12:38
Տավուշի և Սյունիքի 30 աշակերտներ կմասնակցեն Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի և Բրիտանական Խորհրդի կազմակերպած ամառային ճամբարին
ԱրմԻնֆո: Տավուշի և Սյունիքի 30 աշակերտներ ընտրվել են Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի և Բրիտանական խորհրդի կողմից օգոստոսի 8-ից 13-ը Փամբակում համատեղ կազմակերպվելիք անգլերենի ամառային ճամբարին:
Ինչպես տեղեկացնում է բանկի մամլո ծառայությունը, աշակերտների ընտրությունը կատարվել է շաբաթ, հուլիսի 23-ին Մանկական պատկերասրահում (Գեղագիտության ազգային կենտրոն), որտեղ շուրջ 60 աշակերտներ` Մեծ Բրիտանիայի մասին իրենց պատկերացումները և իմացիությունները ներկայացրեցին անգլերենով:
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի ֆինանսավորմամբ “Անգլերեն` հանուն հավասար վաղվա” ծրագրի շրջանակներում Բրիտանական խորհուրդը բարձրացնում է անգլերենի դասավանդման և ուսումնառության մակարդակը Տավուշի և Սյունիքի ուսուցիչների և աշակերտների շրջանում:
“Անգլերենն այսօր կամրջող դեր է խաղում տարբեր տնտեսությունների և մշակույթների համար: Բրիտանական խորհուրդը և Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը` հաշվի առնելով իրենց բրիտանական արմատները, չափազանց կարևորում են սահմանամերձ քաղաքներում և գյուղերում անգլերենի դասավանդման և գիտելիքի մակարդակի բարձրացումը, ինչպես ուսուչինչների, այնպես էլ` աշակերտների շրջանում, - նշել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի մարքեթինգի մենեջեր Մարիամ Ադամյանը: