Չորեքշաբթի, 20 Հուլիսի 2011 14:12
Հայբիզնեսբանկը նախատեսում է մինչև 2011 թվականի ավարտը պլաստիկ քարտերի քանակը հասցնել 50 հազարի
Արմինֆո. Հայբիզնեսբանկը նախատեսում է մինչև 2011 թվականի ավարտը պլաստիկ քարտերի քանակը հասցնել 45-50 հազարի:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Հայբիզնեսբանկի պլաստիկ քարտերի դեպարտամենտից, ապրիլի 1-ի դրությամբ բանկի ակտիվ պլաստիկ քարտերի քանակը կազմել է 38016, ապահովելով 44.4% տարեկան աճ, որտես ArCa քարտերը կազմել են 17980, տարեկան 10.4% աճով, Visa քարտերը` 11461, տարեկան քառակի աճով, MasterCard քարտերը` 8575, տարեկան 5.8% աճով: Աշխատավարձային քարտերի բաժինը կազմել է բանկի ակտիվ քարտերի 84%-ը, 40% տարեկան աճով:
ArCa և Visa քարտերով բանկը գտնվում է Հայաստանի բանկերի առաջատարների տասնյակում, իսկ MasterCard քարտերով`առաջատարների հնգյակում: Բանկի քարտերով տրանսակցիաների ընդհանուր ծավալները 2010 թվականին անցել են 30 մլրդ.դրամից, տարեկան 65% աճով, ընդ որում, այս ցուցանիշի դինամիկայուվ բանկը գտնվում է առաջատարների հնգյակում:
Միևնույն ժամանակ, մինչև հունիսի վերջը բանկի կողմից թողարկվել է 1103 կենսաթոշակային ArCa քարտեր, ընդ որում, բանկն օրական միջին հաշվով թողարկում է 8-10 կենսաթոշակային քարտ:
ՙԱյն երկրի համար, որտես քաղաքացիները չունեն պլաստիկ քարտերը կիրառելու սովորություն, այս թվերն այնքան էլ փոքր չեն՚,-նշում է աղբյուրը:
Առաջիկայում բանկը նախատեսում է դեղատների ցանցերի հետ կենսաթոշակային քարտերով դիսկոնտային նախագծերի իրականացում:
Հայբիզնեսբանկի քարտերով կանխիկացման կոմիսիոն վճարներ բանկի սեփական բանկոմատներում չի գանձվում, իսկ այլ բանկրի բանկոմատներում կազմում է 0.5%: Հաշվի դրական մնացորդի վրա ավելացվում է տարեկան 5%: 2011 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայբիզնեսբանկն ունի 96 բանկոմատ, որոնցից 53-ը տեղակայված են Երևանում: Վերջին տարում բանկը 8 նոր բանկոմատ է տեղադրել Երևանում և շրջաններում: Բանկոմատների ընդհանուր քանակով բանկը Հայաստանի բանկային համակարգում գրավում է 2-րդ տեղը: Բանկն ունի 173 POS-թերմինալ, որոնց քանակը տարեկան կտրվածքով աճել է 60%-ով: