Չորեքշաբթի, 27 Հուլիսի 2011 12:40
Առաջին կիսամյակում հայկական ապահովագրողները ԱՊՊԱ գծով իրականացրել են 1.9 մլրդ. դրամի ապահովագրական հատուցումներ
Արմինֆո. 2011 թվականի առաջին կիսամյակում հայկական ապահովագրողները ԱՊՊԱ գծով իրականացրել են 1.9 մլրդ. դրամի ապահովագրական հատուցումներ: Համաձայն ՙՀայաստանի ավտոապահովագրողների բյուրո՚ ինքնակառավարվող կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված վիճակագրության, Հայաստանի ապահովագրական ընկերությունները հաշվետու ժամանակահատվածում բվարարել են ապահովագրական պատահարի վերաբերյալ 9574 հայտ:
Աղբյուրի համաձայն, ԱՊՊԱ գծով նախատեսված ապահովագրական հատուցումների չափերը ¥հայտարարված բայց չկարգավորված¤ առաջին կիսամյակի արդյունքներով կազմել է 676.9 մլն.դրամ, կարգավորված բայց դեռ չվճարված գործերով` 33.6 մլն.դրամ ¥174 ապահովագրական պատահար¤: Տեղի ունեցած բայց չհայտարարված ապահովագրական պատահարներով հատուցումներն ապահովագրողների հաշվարկներով կազմել են 222.4 մլն.դրամ:
Ըստ Բյուրոյի վիճակագրության, 2011 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով, ԱՊՊԱ գծով իրականացված հատուցումների ծավալներով առաջին տեսում է ՙՌոսգոսստրախ Արմենիա՚ ապահովագրական ընկերությունը, 649.3 մլն.դրամ ծավալով ¥3433 ապահովագրական պատահար¤, երկրորդ տեղում է ՙԻՆՈ Արմենիա՚ ընկերությունը`370.068 մլն.դրամ և 166 պատահար, երրորդ տեղում է ՙՌԵՍՈ՚ապահովագրական ընկերությունը` 256.8 մլն.դրամ և 1226 պատահար, չորրորդն է ՙՆաիրի Ինշուրանս՚ ընկերությունը`197.9 մլն.դրամ և 1006 պատահար, և հինգերորդն է ՙարանտ Լիմենս՚ ապահովագրչական ընկերությունը` 160.3 մլն.դրամ: Այնուհետև հետևում են ՙԿասկադ Ինշուրանսը՚` 101.12 մլն.դրամ, ՙՍիլ Ինշուրանսը՚`90.4 մլն.դրամ և ՌԱՍԿՈ ապահովագրական ընկերությունը` 77.6 մլն.դրամ:
2011 թվականի ռաջին կիսամյակում ԱՊՊԱ գծով Բյուրոն հատուցել է 9.7 մլն.դրամ ¥17 ապահովագրական պատահար¤:
Ըստ Բյուրոյի տվյալների, այսօր ԱՊՊԱ պոլիս ունեն 349038 վարորդներ, իսկ վճարված ապահովագրական պրեմիաների ընդհանուր ծավալը կազմում է 12.1 մլրդ.դրամ: ԱՊՊԱ շուկայի մոտ 80%-ը կենտրոնացած է 4 ընկերություններում: Այդ թվում, Ռոսգոսստախ Արմենի`14713 պոլիս, ՌԵՍՈ` 57895, ԻՆՈ Արմենիա` 55719 և Նաիրի Ինշուրանս` 42736 պոլիս: