Ուրբաթ, 29 Հուլիսի 2011 15:03
2011 թվականի հուլիսին Հայաստանում դեֆլյացիան կազմել է 3 տոկոս
ԱրմԻնֆո. Հայաստանի սպառողական շուկայում 2011 թվականի հունվար-հուլիս ամիսներին գրանցվել է 0.4% ինֆլյացիա, իսկ միայն հուլիսին 3% դեֆլյացիա: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, 2011 թվականի հուլիսին, հունիսի համեմատ պարենային ապրանքների գներն (ալկոհոլի և ծխախոտի հետ միասին) իջել են 5.4%, ծառայությունների սակագները` 0.2%, իսկ ոչ պարենային ապրանքների գները չեն փոփոխվել:
2011 թվականի հուլիսին, 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում սպառողական գների ինդեքսը կազմել է 106.3.5%, այդ թվում, պարենային ապրանքների ինդեքսը (այդ թվում ալկոհոլը և ծխախոտը)`109.6%, ոչ պարենային ապրանքների ինդեքսը`103.1%, ծառայությունների սակագների ինդեքսը` 102.3%, իսկ 2011 թվականի հունվար-հուլիս ամիսներին, 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշները համապատասխանաբար կազմել են` 109.4%, 114%, 103.1% և 104.6%:
2011 թվականի հունվար-հուլիս ամիսներին սպառողական գների ինդեքսը հանրապետությունում կազմել է 100.4%, այդ թվում, պարենային ապրանքների ինդեքսը ¥ալկոհոլի և ծխախոտի հետ միասին¤` 98.9%, ոչ պարենային ապրանքների ինդեքսը` 102.1%, ծառակությունների սակագները` 102.4%: ների միջին աճը հունվար-հուլիս ամիսներին կազմել է 0.1%, ինչը 0.4 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշներից:
2011 թվականի հուլիսին, հունիսի համեմատ հանրապետությունում հետազոտվող բոլոր քաղաքներում գրանցվել է սպառողական գների անկում` 4.1-2.2% սահմաներում, իսկ Երևանում սպառողական գների անկումը կազմել է 3%: