Ուրբաթ, 29 Հուլիսի 2011 19:14
Հայաստանի բանկերի կողմից անցյալ շաբաթվա ընթացքում տրամադրված դոլարային վարկերն ավելացել են 8.8%, իսկ դրամային վարկերը` 3.8%
Արմինֆո. Հուլիսի 18-24-ը ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 27.3 մլրդ դրամ ¥շաբաթվա անկումը կազմել է 3.8%¤, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 49 մլն. ԱՄՆ դոլար ¥շաբաթվա աճը` 8.8%¤: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, 2011 թվականի հուլիսի 25-29-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 89.5 մլն. ԱՄՆ դոլար 364.34 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 83.7 մլն. ԱՄՆ դոլար 365.7 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 1.1 մլն. ԱՄՆ դոլարի առք և վաճառք 365 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նշված ժամանակահատվածում ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում կատարվել է 31.4 մլն.ԱՄՆ դոլարի առք և վաճառք 364.24 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում, ամենամեծ ծավալները գրանցվել է հուլիսի 25-ին` 14.9 մլն. դոլար, 28-ին` 8.3 մլն.դոլար և հուլիսի 29-ին` 7.1 մլն.դոլար:
Նշենք, որ անկախ փորձագետների կարծիքով, բորսայում շաբաթվա ընթացքում, հավանաբար Կենտրոնական բանկի կողմից իրականացված, դոլարային զգալի ՙառքը՚, թելադրված է եղել փոխարժեքի տատանումները մեղմելու և փոխարժեքի անկումը կանխելու նպատակով, քանի որ արտարժույթի սեզոնային մեծ ներհոսքը դեպի երկիր սպառնում էր վիճեցնել դոլարի փոխարժեքը, բերելով անցանկալի սպեկուլյատիվ խաղերի: 
Հիշեցնենք, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները 2011 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 1.1 տրլն.դրամ կամ 3.008 մլրդ.դոլար, տարեսկզբից աճելով 17.8%, իսկ տարվա կտրվածքով 37.7%: Դրանց կազմում դրամային վարկերը կազմել են 40.6%, իսկ արտարժութային վարկերը` 59.4%: