Ուրբաթ, 22 Հուլիսի 2011 15:25
ProCredit Bank-ը Երևանում նոր մասնաճյուղ է բացել
Արմինֆո. Այսօր ՊրոԿրեդիտ Բանկը նշել է իր նոր ՙԿոմիտաս՚ մասնաճյուղի բացումըª Կոմիտաս 39 հասցեում, որը ՀՀ ԿԲ կողմից պաշտոնապես գրանցվել է ս.թ. հունիսի 21-ին£ Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, դա Հայաստանում ՊրոԿրեդիտ Բանկի թվով 10-րդ մասնաճյուղն է, իսկ Երևանում 7-րդը:
Նորաբաց մասնաճյուղը մատուցելու է բանկային ծառայությունների ամբողջական փաթեթª կենտրոնանալով ՓՄՁ ֆինանսավորման մի շարք լուծումների և ֆիզիկական անձանց խնայողական զանազան ծրագրերի տրամադրման ուղղությամբ: Մասնաճյուղի գործունեության առաջին ամսվա ընթացքում բոլոր հաճախորդներին սպասվում է հաճելի անակնկալª հաշիվների անվճար բացման տեսքով:
ՀՀ Կենտրոնոկան բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանն իր ելույթում նշել է, որ հայկական շուկա դուրս գալով ՊրոԿրեդիտԲանկը երկրի բանկային համակարգում ներդրեց այն մշակույթը, որը ProCredit-ը տարածում է այն երկրներում, որտեղ զարգացնում թէ իր գոծունեությունը:
Հայաստանում երմանիայի դեսպան Հանս-Յոհեն Շմիդտն իր հերթին նշել է ՊրոԿրեդիտԲանկի հզոր բաժնետերեր ունենալու կարևորությունը, ի դեմց ProCredit Holdings, KfW և Եվրոբանկի:
ՙՄենք կարևորում ենք բանկի կողմից հաճախորդների որակյալ սպասարկումը: Այդ առումով հսկայական է նոր մասնաճյուղերի դերը, որոնք բանկը բացում է Երևանում՚,-նշել է դեսպանը:
ՙԿոմիտաս՚ մասնաճյուղի բացումը ևս մեկ անգամ շեշտադրում է Բանկի որդեգրած քաղաքականությունըª լինել ՙմիակ բանկը՚ փոքր և միջին ձեռնարկությունների սպասարկման և հարևանությամբ ապրող ու աշխատող մարդկանց համար: Տրամադրելով հասանելի, հարմարավետ, թափանցիկ, մատչելի ու որակյալ ծառայություններª Բանկը կարողանում է բավարարել նույնիսկ իր ամենախստապահանջ հաճախորդներինª դրանով իսկ ձևավորելով երկարաժամկետ կայունություն ինչպես իր, այնպես էլ իր հաճախորդների համար. մոտեցում, որը համընդհանուր է ՊրոԿրեդիտ խմբի բոլոր 21 բանկերի համար: