Ուրբաթ, 29 Հուլիսի 2011 15:03
Հուլիսին ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունը կարգավորել է ռեկորդային թվով ապահովագրական պատահարներ
Արմինֆո. ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունը տարեսկզբից ԱՊՊԱ գծով իրականացրել է 300.2 մլն.դրամի ապահովագրական հատուցում: Իսկ առաջիկա հատուցումների չափերը ¥հայտարարված, բայց չկարգավորված¤ կկազմի 80.1 մլն.դրամ:
Ընկերության ապահովագրական պատահարների կարգավորման բաժնի տվյալներով, տարեսկզբից մինչև հուլիսի 25-ը ՌԵՍՈ ընկերությունը տրանսպորտային ապահովագրության գծով կարգավորել է 2.2 հազար ապահովագրական պատահար, ընդ որում, ռեկորդային քանակը գրանցվել է հուլիսին` 449 ապահովագրական պատահար:
Բաժնի ղեկավար Վաչե Մխիթարյանի գնահատականերով, ամառային սեզոնի ընթացքում, ինչպես նաև սեպտեմբերին, լուրջ պատահարների թիվն էապես կաճի: Ընթացիկ տարվա 7 ամիսների արդյունքներով գույքային վնացի միջին չափը կազմել է 213.7 մլն.դրամ: Ընդ որում, խոշոր պատահարների գծով ապահովագրական հատուցման միջին գումարը կազմել է 577.4 հազ.դրամ, իսկ մանր պատահարների գծով` 109.3 հազ.դրամ:
ՄՆեկնաբնլով ապահովագրության նկատմամբ վարորդների վերաբերմունքը, ապահովագրական պատահարների կարգավորման ծառայության ղեկավարը նկատել է, որ բազմաթիվ հայ ավտոսիրողներ մինչև այժմ էլ ծանոթ չեն ԱՊՊԱ պայմանագրի պայմաներին, ինչի հետևանքով ապահովագրական ընկերության գործակալները հաճախ ստիպված են լինում պատահարի վայրում ապահովադիրներին ծանոթացնել ստորագրված պայմանագրի էության հետ:
ՙՎարորդները հաճախ չգիտեն, թե որ դեպքերում է, որ նրանք իրավունք ունեն դիմել հատուցում ստանալու համար, իսկ որ դեպքերում` ոչ: Հաճախ նրանք բուռն կերպով հատուցում են պահանջում, նույնիսկ մեղավոր կողմ հանդիսանալիս՚,-նշել է Վ.Մխիթարյանը:
Ապահովագրության նկատմամբ նման վերաբերմունքը փորձագետը կապում է պարտադիր ապահովագրության պրոդուկտի նորություն լինելու հետ:
Վ.Մխիթարյանը նշել է, որ մանր պատահարների փոխհատուցումը տեղի է ունենում 2-3 ճրում, իսկ ավելի խոշոր պատահարների կարգավորումը միջին հաշվով տևում է 5 օր, ապահովադիրի կողմից պահանջվող բոլոր փաստաթղթերի առկայության դեպքում: