Ուրբաթ, 29 Հուլիսի 2011 19:13
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ պարտատոմսերի չորրորդ թողարկումը ցուցակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում
Արմինֆո. Այսօր ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում կայացել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության պարտատոմսերի չորրորդ թողարկման ցուցակման արարողությունը, որի ընթացքում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի ործադիր տնօրենի պաշտոնակատար Կարեն Զաքարյանը ողջունել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի քաղաքականությունը կապիտալի շուկայում ª նշելով, որ ՙԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն իր օրինակով հերքում է տարածված այն կարծիքը, որ ներկայիս պայմանները Հայաստանում նպաստավոր չեն կապիտալի շուկա մտնելու համար: Հնարավորություններ կան և ԱՐԱՐՏԲԱՆԿԸ կարողանում է դրանք ճիշտ օգտագործել՚:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի ործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանի խոսքերով ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի պարտատոմսերն իրենց թողարկման ողջ պատմության ընթացքում ունեցել են բարձր պահանջարկ: Չորրորդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքները ևս ցույց տվեցին, որ մեծ է ներդրողների հետաքրքրությունը:
Հիշեցնենք, որ 2011թ. հուլիսի 29 -ից ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ արժեկտրոնային անվանական պարտատոմսերի չորրորդ թողարկումը ցուցակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում` ընդգրկվելով Bbond ցուցակում: Այս թողարկումն ներառում է 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 24 ամիս մարման ժամկետով և 12% տարեկան եկամտաբերությամբ 25,000 պարտատոմս: Պարտատոմսերը բորսայում կշրջանառվեն ARBKB4 բորսայական հապավմամբ:
Հարկ է նշել, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի սովորական անվանական բաժնետոմսերը (ARBK) ներկայումս ևս թույլատրված են բորսայական առևտրին: 31.12.2010թ.-ի դրությամբ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ընդհանուր կապիտալը կազմել է մոտ 10.26 մլրդ ՀՀ դրամ, իսկ ընդհանուր ակտիվների գումարը գերազանցել է 62 մլրդ ՀՀ դրամը: Բանկը ձևավորվել է 1991 թվականից Հայաստանի ֆինանսական շուկայում գործող Հայկապբանկ-ի վերակազմավորման արդյունքում: ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ բաժնետոմսերի 74%-ից ավելին ներկայումս պատկանում է վառելանյութերի մեծածախ և մանրածախ առևտրի բնագավառում գործունեություն ծավալող ՙՖԼԵՇ՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, իսկ 25%-ը` Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկին: