Չորեքշաբթի, 3 Օգոստոսի 2011 11:47
Յունիբանկը պրոմո-կետ է բացել M&S խանութ - սրահում
Արմինֆո: Յունիբանկը պրոմո-կետ է բացել Երևանի Իսակովի պող. 29/1 հասցեում գտնվող M&S խանութ - սրահում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, խանութ - սրահում ներկայացված կահույքը ձեռք բերելու համար Յունիբանկը ֆիզիկական անձանց տրամադրում է սպառողական վարկեր հետևյալ պայմաններով` վարկի գումարը` մինչև 1,5 մլն դրամ, ժամկետը` 24 ամիս, տոկոսադրույքը` 20% տարեկան: Կանխավճարը կազմում է 10%: Բանկային հաշվի բացումը և սպասարկումն իրականացվում է անվճար: Վարկավորման համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում, անձնագիր, սոցիալական քարտ և տեղեկանք աշխատավայրից:
Յունիբանկի պրոմո-կետերը գործում են նաև ՙՆիքս՚, ՙՖայն՚ և ՙՔոմփաս՚ համակարգչային տեխնիկայի խանութ-սրահներում և ՙԱվիատրանս՚ գործակալությունում: Պրոմո-կետի աշխատակիցները ներկայացնում են Յունիբանկի կողմից առաջարկվող սպառողական վարկերի պայմանները, պարզաբանում վարկավորման գործընթացը և օգնում հաճախորդներին վարկային հայտի լրացման գործում:
ՙՍպառողական վարկավորման շուկայում Յունիբանկի արդյունավետ աշխատանքի գրավականը հաճախորդների կարիքների բավարարմանն ուղղված մոտեցումն է: Առևտրի կետերում Բանկի պրոմո-կետերի առկայությունը հնարավորություն է ընձեռում ավելի պարզեցնելու և հարմարավետ դարձնելու սպառողական վարկերի ձևակերպման գործընթացը: Կարճ ժամանակահատվածում մենք զգալի կավելացնենք մեր պրոմո-կետերի քանակը և կընդլայնենք համագործակցությունը առևտրի և սպասարկման կետերի հետ: Նշեմ նաև, որ Յունիբանկն էապես արագացրել ենք վարկային հայտերի հաստատման գործընթացը՚, - ասել է Յունիբանկի սպառողական վարկերի անդերրայթինգի վարչության պետ ուրգեն Ղուկասյանը: