Ուրբաթ, 12 Օգոստոսի 2011 17:52
ՙԱրցախ ՀԷԿ՚ ԲԲԸ բաժնետոմսերի երրորդ տրանշը կտեղաբաշխվի 2011թ.սեպտեմբերին
Արմինֆո. ՙԱրցախ ՀԷԿ՚ ԲԲԸ-ի բաժնետերերի արտահերթ ժողովը 2011թվականի օգոստոսի 1-ին որոշում է կայացրել բաժնետոմսերի լրացուցիչ երրորդ տեղաբաշխման մասին: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել է Արմսվիսբանկի ներդրումների Դեպարտամենտի տնօրեն Կարեն Տուրյանը, երրորդ տրանշի շրջանակներում տեղաբաշխման ենթակա է 3673926 բաժնետոմս, յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
Կ Տուրյանը նշել է, որ երրորդ տրանշի տեղաբխումը թելադրված է ներդրողների կողմից պահանջարկի առկայությունով: Աղբյուրի տվյալներով, նոր տրանշը կտեղաբաշխվի 2011 թվականի ընթացիկ տարվա սեպտեմբերին:
Հիշեցնենք, որ ՙԱրցախ ՀԷԿ՚ ԲԸ բաժնետոմսերի երկրորդ տրանշի տեղաբաշխման պրոսպեկտը, 1.4 մլրդ.դրամ ծավալով Կենտրոնական բանկի կողմից գրանցվել է 2010 թվականի նոյեմբերի 2-ին, իսկ դեկտեմբերին արդեն ամբողջությամբ տեղեբաշխվել է: Տեղաբաշխումը կատարվել է երկու փուլով`ընկերության գործող բաժնտերերի կողմից բաժնետոմսերը ձեռք բերելու առավելագույն իրավունքով և հրապարակային տեղաբաշխման միջոցով: Առաջին տրանշի շրջանակներում ընկերության 50 բաժնետերերը ձեռք են բերել 103146 բաժնետոմս, 114.5 մլն.դրամ ծավալով: Մնացած 1296854 բաժնետոմսերը տեղաբաշխվել են բաց հրապարակային բաժանորդագրության միջոցով:
Ըստ ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ ֆոնդային բորսայի տվյալների,սկսած բորսայում շրջանառվելու պահից ՙԱրցախ ՀԷԿ՚ ԲԲԸ բաժնետոմսերով կատարվել է 21 գործարք, 39 116 մլրդ.դրամ ծավալով:
Նշենք, որ ՙԱրցախ ՀԷԿ՚ ԲԸ առաջին տրանշի հրապարակային տեղաբաշխման գործընթացը (IPO) կայացել է 2009 թվականի մարտի 10-ից մայիսի 27-ը: Տեղաբաշխվել է 861652 սովորական բաժնետոմս, 904.634.600 դրամ ծավալով: Տեղաբաշխման ենթակա չի եղել 3285715 բաժնետոմս, յուրաքանչյուրը 1050 դրամ անվանական արժեքով: Ընկերության բաժնետոմսերը ցուցակված են բորսայականերկրորդային ¥B¤ ցուցակում, AHEK հապավումով:
Ըստ ընկերության տվյալների, կուտակված շահույթը 2011 թվականի առաջին եռամսյակի տվյալներով կազմել է 1.162 մլրդ.դրամ, ակտիվները` 12.964 մլրդ.դրամ, կանոնադրական կապիտալը` 7.362 մլրդ.դրամ: Ընկերության էմիսիոն եկամուտը 2011 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով կազմել է 197.1 մլն.դրամ: