Չորեքշաբթի, 17 Օգոստոսի 2011 18:42
Տարադրամի իրական արդյունավետ փոխարժեքը 5 ամսում իջել է 7.6 տոկոսով
ԱրմԻնֆո: Հայաստանում տարադրամի իրական արդյունավետ փոխարժեքը 2011 թվականի մայիսին կազմլ է 128.1, 2010 թվականի դեկտեմբերի համեմատ իջնելով 7.6%, իսկ 2011 թվականի ապրիլի համմատ չի փոփոխվել: Այս մասին է նշվում ՀՀ Կենտրոնական բանկի ամենամսյա Տեղեկագրում:
Ընդ որում, 2011 թվականի մայիսին, 2010 թվականի մայիսի համեմատ իրական արդյունավետ փոխարժեքը իջել է 3%, Հիշեցնենք, որ 2010 թվականին այս ցուցանիշի անկում էր գրանցվել մարտ, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին, իսկ աճ գրանցվել էր փետրվարին, ապրիլին, մայիսին, հունիսին, նոյեմբերին և դեկտեմբերին, իսկ 2011 թվականին` մարտ և ապրիլ ամիսներին:
2011 թվականի մայիսին նոմինալ արդյունավետ փոխարժեքն ապրիլի համեմատ իջել է 0.2%, իսկ 2010 թվականի դեկտեմբերի համեմատ` 9%, կազմելով 211.8: Ընդ որում, մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշն իջել է 5.2%: Նոմինալ արդյունավետ փոխարժեքի անկումը 2010 թվականին գրանցվել է մարտ, հուլիս, օգոստոս, հոկտեմբեր, իսկ աճ` փետրվար, մայիս, հունիս, սեպտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին, իսկ 2011 թվականին` մարտին և ապրիլին: