Չորեքշաբթի, 17 Օգոստոսի 2011 18:43
ՀՀ ԿԲ 2011 թվականի երկրորդ կիսամյակի համար կանխատեսում է մասնավոր տրանսֆերտների ծավալների 19-22 տոկոս աճ
Արմինֆո. 2011 թվականի երկրորդ կիսամյակում մասնավոր տրանսֆերտների ծավալները Հայաստանում կաճեն 19-22%-ով, իսկ 2012 թվականի առաջին կիսամյակում` 13-15%-ով: Նման կանխատեսում է տրվում ՀՀ Կենտրոնական բանկի 2011 թվականի երրորդ եռամսյակի դրամա-վարկային քաղաքականության ծրագրում:
Համաձայն հրապարակման, տրանսֆերտների սպասվող աճը պայմանավորված է Ռուսաստանում առաջին կիսամյակում գրանցված զարգացումով և տնտեսական բարենպաստ իրավիճակով: Ի դեպ, ըստ ԱՄՀ հունիսյան կանխատեսումների, Ռուսաստանում 2011թ. տնտեսական աճը կմնա անփոփոխ, կազմելով 4.8%, իսկ 2012 թվականին այն կկազմի 4.5%: