Ուրբաթ, 19 Օգոստոսի 2011 17:11
Հայաստանի բանկերը մինչև օգոստոս պլաստիկ քարտերի թողարկումն ավելացրել են 20.4 տկոսով
Արմինֆո. Հայստանի առևտրային բանկերը 2011 թվականի հուլիսին թողարկել են 20417 քարտ, ինչը 20.4% ավել է 2010 թվականի հուլիսի ցուցանիշից: Ընդ որում, հուլիսի վերջին թողարկված քարտերի ընդհանուր թվաքանակը կազմել է 656.5 հազ.քարտ, այն ժամանակ, երբ 2010 թվականի հուլիսին այս ցուցանիշը կազմել է 512.9 հազ.քարտ (տարեկան աճը կազմել է 28%):
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Armenian Card-ից, հուլիսին թողարկվել է 9176 ArCa քարտ, տարեկան 96.4% աճով, 6154 MasterCard, 33.2% տարեկան աճով, 5087 Visa քարտ, 33.6% տարեկան աճով:
Ակտիվ քարտերի կազմում 52.8% տարեկան աճով առաջատարն է MasterCard-ը, մինչև 130.8 հազ.քարտ, այնուհետև` Visa քարտը` 41.1%, մինչև 184.3 հազ.քարտ և ArCa քարտը` 15.1%, մինչև 341.4 քարտ:
Ըստ ArCa-ի տվյալների, հուլիսին միջին հաշվով գործարքներն են կատարվել 428 հազար քարտերով, ինչը կազմում է ընդհանուր ակտիվ քարտերի 65%-ը, 25.8% տարկան աճով, մասնավորապես, 247.5 հազ. ArCa քարտերով` 18.4% տարեկան աճով, 113.2 հազ.Visa քարտերով` 36.9% տարեկան աճով և 68 հազ.MasterCard քարտերով` 38.2% տարեկան աճով: Ըստ Armenian Card-ի տվյալների, 2011 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ Armenian Card համակարգում գործող POS-թերմինալների քանակը առևտրի/սպասարկման և կանխիկացման կետերում, կազմել է 3607, տարեկան 43.7% աճով, որոնցից 359-ը տեղակայված են կանխիկացման կետերում, իսկ 3248-ը` առևտրի կետերում: 2011 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ Հայաստանում գործել է 757 բանկոմատ, որոնց թվաքանակը տարվա կտրվածքով աճել է 20%-ով: