Ուրբաթ, 26 Օգոստոսի 2011 17:21
Յունիբանկը պրոմո-կետ է բացել Աջափնյակի ՙԿայզեր՚ սուպերմարկետում
Արմինֆո. Յունիբանկը պրոմո-կետ է բացել Երևանի Մարգարյան 23/6 հասցեում գտնվող ՙԿայզեր՚ սուպերմարկետում ¥Աջափնյակ վարչական շրջան¤: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Յունիբանկի մամուլի ծառայությունից, պրոմո-կետի աշխատակիցները հաճախորդներին ներկայացնում են սպառողական վարկավորման պայմանները, պարզաբանում վարկավորման գործընթացը և օգնում վարկային հայտի լրացման գործում: Պրոմո-կետի առկայությունը հնարավորություն է ընձեռում հաճախորդների համար առավել հարմարավետ դաձնել սպառողական վարկերի ձևակերպման գործընթացը` սուպերմարկետի տարածքում գտնվող “Mobile Centre” խանութ-սրահից բջջային հեռախոսներ և այլ տեխնիկա գնելու ժամանակ:
Վարկերը տրամադրվում են բացասական վարկային պատմություն չունեցող ֆիզիկական անձանց: Վարկավորման պայմանները հետևյալն են` վարկի գումարը` մինչեւ 500 հազար դրամ, ժամկետը` 24 ամիս, տոկոսադրույքը` 20% տարեկան: Կանխավճար Բանկը չի պահանջում: Վարկավորման համար անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթերի նվազագույն փաթեթ` անձնագիր, սոցիալական քարտ և տեղեկանք աշխատավայրից: Վարկային հաշվի բացումը և սպասարկումն իրականացվում է անվճար:
Յունիբանկի սպառողական վարկերի առավելություններն են անհրաժեշտ գումարի արագ ստացումն ու վարկատեսակների մեծ ընտրությունը: Յունիբանկն առաջարկում է ինչպես նպատակային, այնպես էլ ոչ նպատակային սպառողական վարկեր, երբ գումարը տրամադրվում է ցանկացած սպառողական նպատակի` ապրանքներ գնելու, վերանորոգման, բժշկական, ճամփորդական կամ այլ ծախսերը հոգալու համար:
2011թ.-ի առաջին կիսամյակի տվյալներով, Յունիբանկը ֆիզիկական անձանց վարկավորման ծավալներով Հայաստանի առաջատար բանկերի հնգյակում է: 30.06.2011թ.-ի դրությամբ Բանկի կողմից ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի ծավալը գերազանցել է 23.6 մլրդ դրամը, ինչը կազմում է Բանկի ընդհանուր վարկային ներդրումների 31,6%-ը:
Հիշեցնենք, որ Յունիբանկի պրոմո-կետերը գործում են նաև ՙՆիքս՚, ՙՖայն՚ և ՙMobile Centre՚ տեխնիկայի խանութ-սրահներում, M&S կահույքի սրահում և ՙԱվիատրանս՚ ավիագործակալությունում: