Երկուշաբթի, 22 Օգոստոսի 2011 16:47
ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚-ի պրոցեսինգային կենտրոնում ArCa քարտերով տրանսակցիաները հուլիսին աճել են 13.6 տոկոսով
Արմինֆո. ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ պրոցեսինգային կենտրոնում տեղական ArCa քարտերով տրանսակցիաները ընդհանուր ծավալը հուլիսին, նախորդ տարվա հուլիսի համեմատ աճել է 13.6, մինչև 51 մլն.դրամ (2935 տրանսակցիա):
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՙArmenian Card՚ ՓԲԸ-ից, տրանսակցիաների ընդհանուր ծավալներում ArCa քարտերով կանխիկ գործարքների ծավալը բանկի պրոցեսինգային կենտրոնում հուլիսին աճել է 1.3%, հասնելով 46.2 մլն.դրամի: Ընդ որում, առևտրի կետերում այդ քարտերով տրանսակցիաների ծավալը հաշվետու ամսում աճել է 42.1%, մինչև 4.8 մլն.դրամ: