Երկուշաբթի, 29 Օգոստոսի 2011 18:26
“ՌԵՍՈ” ապահովագրական ընկերությունը Աղվերանում անց է կացրել գործակալական ցանցի մենեջերների ուսումնաժամանցային հավաք
ԱրմԻնֆո. Օգոստոսի 26-ից 28-ը Աղվերանի ՙԵրեքնուկ՚ հանգստյան գոտում ՙՌեսո՚ ապահովագրական ընկերությունն իր ուսումնական ծրագրի շրջանակներում կազմակերպել էր ուսումնաժամանցային հավաք` գործակալական ցանցի մենեջերների համար:
Հայաստանյան ապահովագրական շուկայում յուրօրինակ առաջին հավաքի նպատակն էր մենեջերների գիտելիքների և հմտությունների հարստացումը ՌԵՍՈ-ի ապահովագրական պրոդուկտներով, ծանոթությունը դրանց վաճառքի տեխնիկաներին, ինչպես նաև մենեջերական թիմի ամրապնդումը:
Հավաքին մասնակցել են Հայաստանի Հանրապետության մարզերից գործակալական ցանցի զարգացման 70 մենեջեր: Ուսումնական գործընթացն ավելի հետաքրքիր և մատչելի դարձնելու համար դասընթացն իրականացվում էր գործնական և ժամանցային խաղերի միջոցով, որի ընթացքում տեղի էր ունենում ինչպես մենեջերների մտերմացում, այնպես էլ գիտելիքների և փորձի արդյունավետ փոխանակում:
Սեմինարի շրջանակներում ապահովագրական ընկերության մենեջերները ձեռք են բերել կորպորատիվ հաճախորդներ ներգրավելու ունեկություններ, յուրացնելով կորպորատիվ վաճառքի տեխնիկան և Crosseling-ի մշակույթը, ծանթացել են նաև ընկերության նոր պրոդուկտներին, մասնավորապես, RESOMED ծրագրին, ցամաքային տրանսպորտի ապահովագրությանը և այլ պրոդուկտների հետ: Սեմինարի ընթացքում մենեջերները իրենց փորձն ու գիտելիքներն են փոխանակել շուկայում նոր ապահովագրական պրոդուկտների առաջխաղացման, ինչպես նաև ապահովագրական գործակալների մոտիվացիայի հարցերի շուրջ:
Հիշեցնենք, որ ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունը, որի հիմնադիրն է Ռուսաստանի ապահովագրական շուկայի խոշորագույն ապահովագրողներից մեկը` ՙՌԵՍՈ-արանտիա՚ ընկերությունը, Հայաստանի ապահովագրական շուկա է դուրս եկել 2008 թվականից: Ընկերության ապահովագրական պրոդուկտների առաջխաղացման հիմնական ուղին գործակալական ցանցն է, որի թվաքանակը հասնում է 3 հազարի: Ընկերությունն ունի իր սեփական ապահովագրական դպրոցը, որտեղ անց է կացնում ապահովագրական խորհրդատուների ուսուցման դասընթացներ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված`Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, 2011 թվականի առաջին կիսամյակում ՌԵՍՈ ընկերությունը հավաքագրել է 1.7 մլրդ.դրամ ծավալով ապահովագրական պրեմիաներ, այդ ցուցանիշով հայտնվելով Հայաստանում գործող 8 ապահովագրական ընկերությունների առաջատարների եռյակում: Հատուցումների ծավալով նույնպես ընկերությունը գտնվում է առաջատարների եռյակում, ապահովելով 134.1 մլն.դրամ ցուցանիշ: Ընկերության ակտիվները 2011 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 3.6 մլրդ.դրամ, մեկ տարում աճելով մոտ 3 անգամ:
Ընկերության պորտֆելում մանրածախ ապահովագրության բաժինը կազմում է 98.7%, ինչը առավելագույն ցուցանիշն է շուկայում: Ընկերությունն առաջատարն է նաև ամսական միջին աշխատավարձի չափերով, որը կազմում է 503.1 հազ.դրամ կամ 1.361 հազ.դոլար: Ընկերության աշխատավարձի ֆոնդն առաջին կիսամյակում կազմել է 128.3 մլն.դրամ, իսկ աշխատակիցների թիվը` 85 մարդ: