Երեքշաբթի, 30 Օգոստոսի 2011 15:23
2011թ. հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի բանկային համակարգի մեկ աշխատողի միջին ամսական աշխատավարձը կազմել է 299 հազ.դրամ կամ 810 դոլար
ԱրմԻնֆո: 2011 թվականի առաջին կիսամյակում, Հայաստանի բանկային համակարգի մեկ աշխատողի միջին ամսական աշխատավարձը կազմել է 299 հազ.դրամ կամ 810 դոլար, ինչը 0.1% ցածր է 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Բանկերի կողմից աշխատավարձին ուղղված միագումար ծախսերը հաշվետու ժամանակահատվածում արդյունքներով կազմել են 16.9 մլրդ.դրամ կամ 45.9 մլն.դոլար: 2011 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով, աշխատակիցների ընդհանուր թիվը կազմել է 9465 մարդ, 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 9.2% կամ 801 մարդով: Միջին աշխատավարձի տարեկան անկում է արձանագրվել 10 բանկում, ի դեպ, ամենանշանակալից անկումը` Ամերիաբանկում` 23.8%: Իսկ աշխատողների թվի տարեկան անկում է գրանցվել 2 բանկում` ProCreditBank-ում և ԲՏԱ Բանկում`2-6%:
Ըստ Արմինֆո ռեյտինգային մարկետինգային գործակալության կողմից կազմված` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, հաշվետու ժամանակահատվածում ամսական միջին ամենաբարձր աշխատավարձը գրանցվել է Մելլաթ Բանկում` 1.9 հազ.դոլար կամ 699 հազ.դրամ, 47.3% տարեկան աճով: Երկրորդ տեղում է HSBC Բանկ Հայաստանը`1.7 հազ.դոլար կամ 612 հազ.դրամ, 0.5% տարեկան անկումով: Նրան հաջորդում են`Byblos Bank Armenia-ն`1.6 հազ.դոլար կամ 597 հազ. դրամ, 8.2% տարեկան աճով (աշխատակիցների ընդհանուր թիվը տարվա կտրվածքով աճել է 6.1% և կազմում է 87, ACBA-Credit Agricole Bank-ը` 1.2 հազ.դոլար կամ 423 հազ.դրամ, 4.5% տարեկան անկումով, Արմսվիսբանկը և Ամերիաբանկը`1.1 հազ.դոլար կամ 389-397 հազ.դրամ, 14.2%-23.8% տարեկան անկումով: Մեկ աշխատողի միջին աշխատավարձի տարեկան աճով առաջատարն է ԲՏԱ Բանկը` մոտ 2 անգամ:
Աշխատողների առավեյագույն թիվով առաջատարն է Արդշինինվեստբանկը`1131 աշխատող, 5.4% տարեկան աճով (596 դոլար կամ 220 հազ.դրամ միջին աշխատավարձով): Նրան հետևում են` ՎՏԲ-Հայաստան Բանկը` 1023 մարդ, 12.4% տարեկան աճով (711 դոլար կամ 262 հազ.դրամ միջին աշխատավարձով), ACBA-Credit Agricole Bank-ը` 940 մարդ, 4.6% տարեկան աճով (1.2 հազ.դոլար կամ 423 հազ.դրամ միջին աշխատավարձով), Հայէկնոմբանկը` 784 աշխատող, 20.2% տարեկան աճով (565 դոլար կամ 208 հազ.դրամ միջին աշխատավարձով), Յունիբանկը` 650, 7.3% տարեկան աճով (805 դոլար կամ 297 հազ. դրամ, տարեկան 1.6% աճով): Ի դեպ, այս բանկերի աշխատողների առավելագույն թիվը բացատրվում է մասնաճյուղերի լայն ցանցով: Աշխատողների նվազագույն թիվը գրանցվել է Մելլաթ Բանկում` 40 աշխատող: Այս ցուցանիշի առավելագույն աճը գրանցել է Զարգացման Հայկական Բանկը` 25.2% կամ 27 աշխատող, մինչև 134:
Աշխատավարձին ուղղված ծախսերով, 2011 թվականի 9առաջին կիսամյակում առաջատարների եռյակում են` ACBA-Credit Agricole Bank-ը` 2.4 մլրդ. դրամ, ՎՏԲ-Հայաստան Բանկը` 1.6 մլրդ.դրամ և Արդշինինվեստբանկը` 1.5 մլրդ.դրամ, չորրորդ տեղում է HSBC Բանկ Հայաստանը` 1.4 մլրդ. դրամ, իսկ Հինգերորդ տեղում է Յունիբանկը` 1.2 մլրդ.դրամ: