Երեթշաբթի, 23 Օգոստոսի 2011 17:12
Հայաստանի բանկային համակարգում զուտ շահույթի գծով առաջատարներն են ACBA-Credit Agricole Բանկը HSBC Բանկ Հայաստանը և ՎՏԲ-Հայաստան Բանկը
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկային համակարգում զուտ շահույթի գծով առաջատարներն են ACBA-Credit Agricole Բանկը` 3 մլրդ.դրամ կամ 8.2 մլն.դոլար, HSBC Բանկ Հայաստանը` 2.8 մլրդ.դրամ կամ 7.5 մլն.դոլար և ՎՏԲ-Հայաստան Բանկը` 2.6 մլրդ.դրամ կամ 7.1 մլն.դոլար:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, զուտ շահույթի գծով չորրորդ տեղում է Արդշինինվեստբանկը` 1.9 մլրդ.դրամ, իսկ նրան հետևում է Ամերիաբանկը` 1.6 մլրդ.դրամ: Ակտիվների շահութաբերության գծով (ROA զուտ շահույթի բաժինը ակտիվներում) առաջատարների հնգյակում են` ԲՏԱ Բանկը` 2.63%, Ինեկոբանկը` 1.87%, ՎՏԲ-Հայաստան Բանկը` 1.82%, HSBC Բանկ Հայաստանը` 1.80% և ACBA-Credit Agricole Բանկը` 1.72%: Կապիտալի եկամտաբերության գծով (ROE) առաջին հնգյակում են ՎՏԲ-Հայաստան Բանկը``10.91%, HSBC Բանկ Հայաստանը` 10.35%, Արցախբանկը` 9.93%, Արարատբանկը` 9.92% և Ինեկոբանկը` 9.28%:
Հայաստանի բանկային համակարգի չբաշխված շահույթը 2011 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով կազմել է 21.2 մլրդ.դրամ կամ 57.6 մլն.դոլար, տարվա կտրվածքով աճելով 39.3%: Ըստ 21 բանկերի հաշվետվույթունների, կիսամյակը շահույթով են եզրափակել 20 բանկեր, իսկ մեկ բանկ` ProCredit Bank-ը, կիսամյակը զրափակել է վնասով, ինչը պայմանավորված է մասնաճյուղերի բացման հետ կապված ծախերով: Չբաշխված շահույթի տարեկան անկում է գրանցվել 6 բանկում, ընդ որում, ամնամեծը` Անելիք Բանկ` 70-88%, իսկ ամենափոքրը` Յունիբանկում`ավելի քան 5 անգամ:
Բանկային համակարգի ընդհանուր կապիտալը 2011 թվականի առաջին կիսամյակում աճել է 6.7%, իսկ տարվա կտրվածքով` 15.8%, հունիսի 30-ին կազմելով 352.5 մլրդ.դրամ կամ 955.5 մլն.դոլար: Ընդ որում, այս ցուցանիշի աճը հիմնականում ապահովվել է շահույթի մեծացման, և մասնավորապես` կանոնադրկան կապիտալի համալրման հաշվին: Կանոնադրական կապիտալի մակարդակով 2011 թվականի հուլիսից առաջատարներն են ACBA-Credit Agricole Բանկը` 30 մլրդ.դրամ, Ամերիաբանկը` 25.5 մլրդ.դրամ, Արդշինինվեստբանկը` 15.5 մլրդ.դրամ, Պրոմեթեյ Բանկը` 14.4 մլրդ.րամ, Անլիք Բանկը` 14.3 մլրդ.դրամ: Ընդհանուր կապիտալի չափերով առաջատարներն են` ACBA-Credit Agricole Բանկը` 42.1 մլրդ.դրամ, Ամերիաբանկը` 32.3 մլրդ.դրամ, Արդշինինվեստբանկը` 31.1 մլրդ.դրամ, ՎՏԲ-Հայաստան Բանկը`28.6 մլրդ.դրամ և HSBC Բանկ Հայաստանը` 27.2 մլրդ.դրամ:
Բանկային համակարգի ակտիվները 2011 թվականի առաջին կիսամյակում աճել են 12.5%, իսկ տարվա կտրվածքով` 28.7%, հունիսի 30-ին կազմելով 1.8 տրլն դրամ կամ 4.8 մլրդ.դոլար, ընդ որում,այս ցուցանիշի տարեկան աճը պայմանավորված է վարկային ներդրումների ծավալների 40.6%, պետպարտատոմսերի պորտֆելի 31.2% և կանխիկ դրամական միջոցների 7.5% աճով,միաժամանակ, բանկերում թղթակցային հաշիվների վրայի միջոցների 12.3% անկումով: Այս ցուցանիշով առաջատարներն են` ACBA-Credit Agricole Բանկը` 192.7 մլրդ.դրամ, Ամերիաբանկը` 177.4 մլրդ.դրամ, HSBC Բանկ Հայաստանը` 155.2 մլրդ.դրամ, ՎՏԲ-Հայաստան Բանկը` 151.9 մլրդ.դրամ և Հայբիզնսբանկը` 143.7 մլրդ.դրամ: