Չորեքշաբթի, 24 Օգոստոսի 2011 12:39
Յունիբանկի կողմից թողարկված քարտերի քանակն ավելացել է 42%-ով
Արմինֆո: Յունիբանկի կողմից թողարկված Visa և ArCa բանկային քարտերի քանակը 2011թ.-ի օգոստոսի 1-ի դրությամբ կազմել է ավելի քան 71 հազար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 42%-ով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, թողարկված քարտերի քանակով Յունիբանկն ArCa վճարային համակարգի առաջատար բանկերի հնգյակում է: Քարտային բիզնեսի զարգացումը Յունիբանկի գործունեության ռազմավարական ուղղություններից մեկն է: Յունիբանկում շահավետ պայմաններով հնարավոր է ձևակերպել ցանկացած դասի դեբետային և վարկային քարտ` ներկայացնելով փաստաթղթերի նվազագույն փաթեթ: Արձակուրդների շրջանում առավել մեծ պահանջարկ է վայելում U-Travel վարկային քարտը, որը նախատեսված է տուրիստական նպատակների համար: Հաճախորդներին տրամադրվում է Visa Classic կամ Visa Gold քարտ մինչև 10 հազար դոլար կամ եվրո սահմանաչափով: Վարկի մարման ժամկետը կազմում է մինչև 15 ամիս, տարեկան տոկոսադրույքը` 22%: Տոկոսները հաշվարկվում են միայն հաճախորդի կողմից փաստացի օգտագործված գումարի նկատմամբ: Յունիբանկի բանկային քարտերի օգտագործման հարմարավետությունն ու պարզությունն ապահովում են քարտերի սպասարկման արդյունավետ համակարգը, բանկոմատների և վճարային տերմինալների լայն ցանցը: Յունիբանկը տեղադրել է 77 բանկոմատ և 637 POS- տերմինալ: