Շաբաթ, 27 Օգոստոսի 2011 11:32
Պետպարտատոմսերում իրականացված ներդրումների ծավալներով առաջատարների եռյակում են HSBC Բանկ Հայաստանը, Արմսվիսբանկը և Արդշինինվեստբանկը
ԱրմԻնֆո: Հայաստանի առևտրային բանկերի կողմից պետպարտատոմսերում իրականացված ներդրումների ծավալները տարվա կտրվածքով աճել են 31.2%, իսկ միայն 2011 թվականի 2-րդ եռամսյակում կրճատվել են 8.2% (2010 թ. առաջին եռամսյակի 4% անկման և երկրորդ եռամսյակի 2.2% աճի համեմատ), 2011 թվականի հունիսի 30-ին կազմելով 10.3 մլրդ.դրամ կամ 299 մլն.դոլար:
Ըստ Արմինֆո ռեյտինգային մարկետինգային գործակալության կողմից կազմված` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, առևտրային բանկերի կողմից պետպարտատոմսերում իրականացված ներդրումների ծավալներն ընդհանուր ակտիվների կազմում 2011 թվականի երկրորդ եռամսյակում կրճատվել են` 6.8%-ից մինչև 6.3%, 2010թ.դեկտեմբերի 31-ի 6.1%-ի և 2009 թվականի հունիսի 30-ի 5.3%-ի համեմատ:
Պետպարտատոմսերում կատարված ներդրումների ծավալներով առաջատարն է HSBC Բանկ Հայաստանը 19.9 մլրդ.դրամ կամ 54.2 մլն.դոլար, երկրորդ տեղում է Արմսվիսբանկը` 13.9 մլրդ.դրամ կամ 37.7 մլն.դոլար, երրորդ տեղում է Արդշինինվեստբանկը` 11.6 մլրդ.դրամ կամ 31.4 մլն.դոլար, չորրորդ տեղում է Ամերիաբանկը` 11.2 մլրդ.դրամ կամ 30.5 մլն.դոլար, իսկ հինգերորդ տեղում է ՎՏԲ-Հայաստան Բանկը` 9.7 մլրդ.դրամ կամ 26.3 մլն.դոլար: Առևտրային բանկերի կողմից պարտատոմսերում իրականացված նեդրումների ընդհանուր ծավալներում առաջատար հնգյակի բաժինը երկրորդ եռամսյակում աճել է 60%-ից մինչև 63%:
Պետպարտատոմսերում կատարված ներդրումներով տարեկան աճ է ապահովել 15 բանկ, որոնցից ամենամեծը` Պրոմեթեյ Բանկը` մոտ 7 անգամ, մինչև 3.9 մլրդ.դրամ (10 տեղ): Միայն 2011 թվականի երկորդ եռամսյակում այս ցուցանիշի աճ է արձանագրել 11 բանկ, ընդ որում, ամանեծը` Առեկսիմբանկ ազպրոմբանկ Խումբը` ավելի քան 2 անգամ, մինչև 0.9 մլրդ.դրամ (20 տեղ):
Պետպարտատոմսերում իրականացված ներդրումների ծավալների տարեկան անկում է արձանագրել 5 բանկ, իսկ եռամսյակային անկում` 10 բանկ: Ընդ որում, տարեկան ամենամեծ անկումը գրանցել է ՙՄելլաթ Բանկը՚` 43.2% (12 տեղ): Իսկ եռամսյակային ամենամեծ անկումը գրանցել է (եթե չհաշվենք ProCreditBank-ին) ACBA-Credit Agricole Բանկը` 56%:
Հիշեցնենք, որ 2009 թվականի 1-ին կիսամյակում, ՀՀ դրամի կտրուկ արժեզրկման ֆոնի ներքո, ինչպես նաև ճգնաժամային երևույթների խորացման պայմաններում, առևտրային բանկերի կողմից պետպարտատոմսերում իրականացված ներդրումների ծավալները կրեցին զգալի փոփոխություն, կրճատվելով 21%, այդ թվում, միայն 2-րդ եռամսյակում` 6.1%, որից հետո, 2009 թվականի 3-րդ եռամսյակում տեղի ունեցավ 51.5% աճ: Ընդ որում, կրճատումը պայմանավորված էր պետպարտատմսերի առևտրային պորտֆելների փոքրացումով, որոնցից գոյացած միջոցները բանկերին թույլ տվեցին որոշ չափով պահպանել վարկավորման տեմպերը: Իսկ երբ դեպի Հայաստան սկսեցին հոսել ՀԲ միջոցները, ինչպես նաև ռուսական ստաբվարկի շրջանակներում, 2009 թվականի ավարտին բանկերն սկսեցին վերականգնել պետպարտատոմսերի իրենց պորտֆելները, քանի որ նրանց կողմից տնտեսության վարկավորումն արդեն սկսվեց իրականացվել վերհիշյալ միջոցների, ինչպես նաև նոր վարկային ծրագրերի հաշվին, ինչը սկսվեց դիտվել 2010 թվականին: