Երեթշաբթի, 30 Օգոստոսի 2011 15:21
Հայաստանի բանկային համակարգում ֆիզիկական անձանց ավանդների շուրջ 40%-ը կենտրոնացած են HSBC Բանկ Հայաստանում, Յունիբանկում և ՎՏԲ-Հայաստան Բանկում
ԱրմԻնֆո: Հայաստանի առևտրային բանկերում ֆիզիկական անձանց ավանդների ծավալները 2011 թվականի առաջին կիսամյակում աճել են մոտ 15.3%, իսկ միայն երկրորդ եռամսյակում` մոտ 8%, հունիսի 30-ի դրությամբ կազմելով 470.4 մլրդ. դրամ կամ 1.3 մլրդ.դոլար: Տարվա կտրվածքով այս ցուցանիշն աճել է 35.5%: Ընդ որում, ֆիզիկական անձանց ավանդները տարևվա կտրվածքով աճել են 38%, ցպահանջ ավանդները` 28%, իսկ եռամսյակային կտրվածքով` 6.4%, ցպահանջ ավանդների եռամսյակային 12.6% աճին զուգահեռ:
Ըստ Արմինֆո ռեյտինգային մարկետինգային գործակալության կողմից կազմված` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, ժամկետային ավանդների համեմատական աճը պայմանավորված է եղել 2010 թվականի երկրորդ կիսամյակիում բազմաթիվ բանկերի կողմից ավանդների տոկոսադրույքների բարցրացումով:
Ֆիզիկական անձանց ավանդների ամենամեծ ծավալները գրանցել է HSBC Բանկ Հայաստանը` 77.9 մլրդ.դրամ կամ 211.3 մլն.դոլար, որտեղ 55%-ը ցպահանջ ավանդներ են, իսկ 45%-ը` ժամկետային ավանդներ: Երկրորդ տեղում է Յունիբանկը` 51.5 մլրդ.դրամ կամ 139.7 մլն.դոլար, երրորդ տեղում է ՎՏԲ-Հայաստան Բանկը` 41.3 մլրդ.դրամ կամ 112 մլն.դոլար, չորրորդն է Ամերիաբանկը` 39 մլրդ.դրամ կամ 105.6 մլն.դոլար և հինգերորդ տեղում է Հայբիզնեսբանկը` 38.6 մլրդ.դրամ կամ 104.6 մլն.դոլար: Առաջատարների տասնյակում են Արդշինինվեստբանկը` 37.9 մլրդ.դրամ, ACBA-Credit Agricole Բանկը` 36.8 մլրդ.դրամ, Կոնվերս Բանկը` 24.7 մլրդ.դրամ, Անելիք Բանկը` 16.3 մլրդ.դրամ և Հայէկոնոմբանկը` 15.3 մլրդ.դրամ:
2010 թվականի հունիսի 30-ի դրությամբ ընդհանուր պարտավորություններում ֆիզիկական անձանց ավանդների ամենամեծ բաժինը գրանցել է HSBC Բանկ Հայաստանը` 60.9 մլրդ. դրամ: Երկրորդ տեղում է Յունիբանկը` 53.4 մլրդ.դրամ, երրորդ տեղում է Զարգացման Հայկական Բանկը` 46.8%: Ընդ որում, HSBC Բանկ Հայաստանում հիմնական մասը կազմել են ցպահանջ պարտավորությունները, իսկ Յունիբանկի և ADB մոտ` ժամկետային պարտավորությունները:
Ֆիզիկական անձանց ավանդների շուրջ 40%-ը կենտրոնացած է HSBC Բանկ Հայաստանում, Յունիբանկում և ՎՏԲ-Հայաստան Բանկում, իսկ առաջատար հնգյակի բաժինը կազմել է 53%:
Ֆիզիկական անձանց ավանդների գծով տարեկան, աճ է գրանցվել բլոր բանկերում: 2011 թվականի երկրորդ եռամսյակում այս ցուցանիշի աճ է ապահովել 19 բանկում, իսկ երկու բանկում` Պրոմեթեյ Բանկ և Մելլաթ Բանկ` այս հոդվածը կրճատվել է:
Տարեկան ամենամեծ աճը գրանցվել է ProCreditBank-ը`մոտ 3 անգամ: 2011 թվականի երկրորդ եռամսյակում ամենամեծ աճը գրանցել է Զարգացման Հայկական Բանկը` 32.9%, իսկ ամենամեծ անկումը` Պրոմեթեյ Բանկը` 20.6%: