Ուրբաթ, 2 Սեպտեմբերի 2011 16:15

ՎԶԵԲ նոր ռազմավարություն է մշակում Հայաստանի համար


Արմինֆո: Ավելի քան 435 մլն.եվրո գումարով ներդրումներ մոտ 100 նախագծերում, սրանք են այսօր Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ ) աշխատանքի միագումար արդյունքները Հայաստանում: 1994 թվականից ձեռնամուխ լինելով իր գործունեությանը Հայաստանում, ՎԶԵԲ, չնայած ճգնաժամային երևույթներին, մնում է երկրի մշտական գործընկերներից մեկը, ինչպես նաև պատրաստ է երկարաձգել ու մեծացնել ֆինանսավորման ծավալները Հայաստանում: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ հարցազրույցում Եվրոբանկի ներկայիս և առաջիկա քաղաքականության մասին է պատմում ՎԶԵԲ երևանյան գրասենյակի տնօրեն Վալերիու Ռազլոգը:

Պրն.Ռազլոգ, 2011 թվականին ավարտվում է Հայաստանի գծով ՎԶԵԲ -ի նախորդ ռազմավարության ժամկետը: Ինչպիսի՞ն են նախնական արդյունքները:

Ինչպես մինչև 2009 թվականը, այնպես էլ դրանից հետո, ճգնաժամի գագաթնակետին, ՎԶԵԲ-ը նպատակամղված և կենտրոնացված կերպով համագործակցում էր Հայաստանի մասնավոր հատվածի, հիմնականում բանկային համակարգի հետ: Մենք բավականին դրական ենք գնահատում գործընկեր-բանկերի հետ կատարված համատեղ աշխատանքը: Ճգնաժամի ընթացքում, երբ շատ բանկեր տուժեցին, այդ թվում նաև Հարավային Կովկասում, Հայաստանի բանկային համակարգը հաջողությամբ տարավ բոլոր փորձությունները: Այդ մասին է վկայում նաև այն, որ հայկական ոչ մի բանկ չփակվեց և անգամ Կենտրոնական բանկին չդիմեց արտակարգ ֆինանսավորման նպատակով:

Անկասկած, ֆինանսավորման ծավալներում որոշալի անկում դիտվում էր, սակայն ԿԲ և մյուս գործընկերների իրականացրած միջոցառումների շնորհիվ դրանք վերականգնվեցին և այսօր կազմում են համարյա նույնքան, ինչքան մինչգնաժամային փուլում: Դրանում մենք տեսնում ենք նաև մեր որոշակի լուման, չէ որ երբ հզոր ճգնաժամի ժամանակ միջազգային բազմաթիվ կառույցներ մտածում էին, նվազեցնե՞ն արդյոք ֆինանսավորումը Հայաստանի համար, Եվրոբանկը, հակառակը, բոլոր ջանքերը ներդրեց բանկային հատվածի աջակցման ծավալները մեծացնելու համար: Մենք սկսեցինք ավելի ակտիվորեն ֆինանսավորել մեզ համար ավանդական դարձած ոլորտներն ու պրոդուկտները` միկրո- և համաֆինանսավորումը, փոքր և միջին բիզնեսը, առևտրի ֆինանսավորումը: Եվրոբանկը շարունակում էր թրենինգների անցկացման միջոցով նաև ակտիվ տեխնիկական աջակցություն ցուցաբերել բանկերին` ռիսկ-մենեջմենտի, ինչպես նաև փողերի լվացման դեմ պայքարի գծով:

Այդ ընթացքում մենք աջակցեցինք նաև մեր երեք գործընկեր-բանկերին` Արարատբանկին, ProCredit Bank-ին և Byblos Bank-ին` կապիտալի մեծացման հարցում: Եվրոբանկի կարևորագույն նախաձեռնություններից դարձավ սինթետիկ վարկերի տրամադրման ճանապարհով ՀՀ դրամով ֆինանսավորման ավելի ակտիվ <առաջխաղացումը>: Մասնավորապես, ընթացիկ տարում ՓՄՁ վարկավորման նպատակով երկու խոշոր գործարք ենք կնքել ACBA-Credit Agricole Բանկի հետ` 10 մլն.եվրո գումարով, ինչպես նաև միկրոբիզնեսի վարկավորման նպատակով` 3 մլն.եվրո: Ընդ որում, այդ ռեսուրսները կուղղվեն ֆերմերական տնտեսություններին ու լոգիստիկ ընկերություններին, որոնք իրականացնում են գյուղմթերքների գնումներ: Այժմ մենք դիտարկում ենք մեր գործընկեր-բանկերին վարկային գծերի տրամադրման հնարավորությունը` գյուղատնտեսոթւյան ֆինանսավորման նպատակով, ինչը կուղեկցվի նաև տեխնիկական աջակցությամբ: Իսկ դրանով ՎԶԵԲ -ը կակտիվացնի նաև իրեն համար վարկավորման այս նոր ոլորտը` գյուղատնտեսութոյունը:

Բացի այդ, տեղական արժույթով վարկ մենք տրամադրել ենք Արարատբանկին, իսկ ներկայումս աշխատում ենք նաև մյուս բանկերի հետ, հայկական դրամով երկարաժամկետ ռեսուրսներ տրամադրելու նպատակով: Ընդ որում, արժութային ռիսկերի հեջացումն իրականացնում է TCX Currency Exchange Fund միջազգային հիմնադրամը, որի բաժնետերերից մեկն էլ հանդիսանում է Եվրոբանկը:

Մեր կարծիքով, Հայաստանի ֆինանսական հատվածում ազգային արժույթով վարկային պրոդուկտների ակտիվ կիրառման միջոցով անհրաժեշտ է զարգացնել կապիտալի շուկան: Դրա համար երկրի իշխանությունները պետք է կենտրոնանան մակրոտնտեսական կայունության ապահովման վրա, պահպանելով փոխարժեքի ճկուն ռեժիմը, ինչպես նաև ապահովելով ներքին ռեսուրսներից ֆինանսավորվող պետական պարտքի աճի բաժինը:

Որպես կանոն, սինթետիկ վարկերի տոկոսադրույքները սովորականից ավելի բարձր են լինում, մանավանդ, երբ արժութային ռիսկերի հեջացում է իրականացնում օտարերկրյա կազմակերպությունը: Ինչպիսի՞ տոկոսադրույքներով է ՎԶԵԲ -ը տրամադրում դրամային վարկերը Հայաստանի բանկերին:

Տվյալ դեպքում դժվար է դատել, թե ինչն է ավելի թանկ կամ էժան Հայաստանի բանկերի համար, հաշվի առնելով դոլարային ավելցուկը և դրամային ռեսուրսների պակասը: Հայաստանում դոլարիզացիայի մակարդակը մնում է բավականին բարձր, չնայած, որ վերջին միտումները ցույց են տալիս դրա աստիճանաբար նվազեցում` դոլարային ռեսուրսները դրամայինի փոխարինում:

Ցավոք, բանկերի ավանդների բազայում դոլարային իրացվելիության տիրապետությունն ազդում է տեղական արժույթով ֆինանսավորումների վրա: Այստեղ որոշակի ազդեցություն թողեց նաև տնտեսական ճգնաժամը, բանկերին հանգեցնելով իրացվելիության ռեզերվների զսպման` ծանր ցնցումների դեպքերում: Ապագա տարիների համար էլ մեծ վստահությամբ կարելի է ասել, որ բանկերը կնվազեցնեն այդ ռեզերվը: Այնուամենայնիվ, ինչպես այժմ, այնպես էլ ապագայում, բանկերին հարկավոր են երկարաժամկետ դրամային ռեսուրսներ: Այս հարցում առկա պրոբլեմներից մեկն էլ հեջացման բավականաչափ մեխանիզմների և գործիքների բացակայությունն է:

Ինչ վերաբերվում է սինթետիկ վարկերի տոկոսադրույքներին, ապա դրանք սահմանում ենք Հայաստանի պետպարտատոմսերի եկամտաբերություից ելնելով: Դա մեր առաստաղն է, որի նկատմամբ էլ իրականացվում է հաշվարկը: Գաղտնիք չէ, որ այսօր պետպարտատոմսերի եկամտաբերության մակարդակը բավականին բարձր է` 8.5-10% սահմաններում:

Ֆինանսավորման ինչպիսի՞ ծավալ է նախատեսված Հայաստանի համար 2012-2015 թվականներին: Ի՞նչը կդառնա նոր ռազմավարության հիմքը: Արդյո՞ք Հայաստանում Եվրոբանկի համար կընտրվեն ֆինանսավորման նոր ոլորտներ, չէ՞ որ մինչ օրս բանկը հիմնականում սահմանափակվում էր բիզնեսի վարկավորումով:

Եվրոբանկի նոր ռազմավարությունը, Հայաստանին աջակցելու մասով, որը հավանաբար ուժի մեջ կմտնի 2012 թվականի ապրիլից, արմատապես չի տարբերվելու ներկայիս ռազմավարությունից, չնայած, որոշ փոփոխություններ, անկասկած, կլինեն: Մասնավորապես, մենք կաջակցենք բանկերի կոնսոլիդացիայի, նրանց կապիտալների, ակտիվների, մասնաճյուղերի խոշորացման նախաձեռնություններին: Այսօր Հայաստանի բանկային համակարգը կանգնած է միաձուլումների ու ձեռքբերումների շեմին, և, բնականաբար, շուկայի մասնակիցներն իրենք պետք գան այդ հարցի համարժեք լուծմանը, առանց կողմակի ճնշումների: Հատկապես այս դիրքերից է, որ Եվրոբանկը պատրաստ է աջակցել շուկայի բոլոր մասնակից-բանկերին կոնսոլիդացման և միաձուլման, ինչպես նաև նոր պրոդուկտների մշակման ու բանկային հատվածի բարեփոխումների նախաձեռնություններում:

Այսօր դժվար է դատել առաջիկա 3 տարիների ֆինանսավորման շուրջ: Ի տարբերություն մյուս միջազգային կառույցների, որոնք Հայաստանում նախագծերն իրականացնում են հիմանականում պետական հատվածի հետ, որտեղ բոլոր հարցերը կոնկրետացվում են ծրագրի գործարկումից շատ առաջ, Եվրոբանկն աշխատում է շետը դնել մասնավոր հատվածի վրա, որի բաժինը կազմում է մեր կողմից հանրապետությունում ձևավորված վարկային պորտֆելի 92%-ը: Դրա համար էլ այս փուլում դժվար է որոշել, թե ապագայում ինչքան ռեսուրսներ կպահանջվեն: Բացի այդ, այս կամ այն ոլորտում թռիչքային աճի կամ անկումների համար մենք ցանկանում ենք պահպանել ճկունեությունը: Սակայն, ինչպիսի ծավալներ էլ հատկացվեն, հուսով եմ, որ Հայաստանի համար Եվրոբանկը կպահպանի վարկային պորտֆելի որակի ներկայիս մակարդակը: Մենք դիտարկում ենք նաև վարկավորման նոր ոլորտներ, կախված առաջարկներից, որոնք ստանում ենք գործընկեր-բանկերից: Մեր գործունեության այդ ուղղության մեջ չենք բացառում նաև մեր կողմից հիփոթեքային շուկայի ֆինասավորմանը և շինարարության վարկավորմանը, ինչպես նաև գյուղատնտեսության աջակցման ծավալների մեծացմանը մասնակցելու հավանականությունը:

Բացի այդ, շնորհիվ այն բանի, որ Եվրոբանկը որոշակի երկխոսություն է հաստատել Հայաստանի տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ, հետագայում էլ ակնկալում ենք զարգացնել ՎԶԵԲ համար նաև այնպիսի ոլորտներ, որտեղ տարիներ առաջ կնկատենք աշխատելու մեծ ներուժ, ինչպես մեզ, այնպես էլ այլ միջազգային կազմակերպությունների համար: Խոսքը գնում է քաղաքային տրանսպորտի, ջրամատակարարման համակարգի, աղբահանման ֆինանսավորման մասին: Հայաստանում մենք արդեն իրականացրել ենք բավականին հաջողակ նախագծեր, կապված Սևանա լճի կոյուղային համակարգի արդիականացման, Երևանի մետրոպոլիտենի վերականգնման հետ, իսկ ապրիլին Եվրոպական ներդրումային բանկի և ԵՄ հետ գործարկեցինք Հայաստանի 23 բնակավայրերի ջրամատակարարման որակի բարելավման նախագիծը:

Նախատեսվո՞ւմ են արդյոք պետական կազմակերպությունների հետ արդյունաբերության ոլորտի նախագծերի իրականացում:

ՎԶԵԲ -ն ունի աշխատելու բոլոր հնարավորություններն արդյունաբերական կազմակերպությունների հետ, որոնք գտնվում են պետական սեփականության ներքո, սակայն մեկ պայմանով, որ մեր ֆինանսավորումը կնպաստի այդ ընկերությունների մասնավորեցմանը:

Պրն.Ռազլոգ, ինչո՞վ է պայմանավորված Եվրոբանկի կոնսերվատիվ մոտեցումները նոր գործընկեր-բանկերի ներգրավման հարցում:

Այսօր Հայաստանում աշխատում ենք 12 բանկերի հետ, և, մեր կարծիքով, այդ թիվը համապատասխանում է երկրի բանկային համակարգում տիրող իրականությանը: 2009-2012 թվականնրի համար Եվրոբանկի ռազմավարությամբ նախատեսվում էր միայն առկա գործընկեր-բանկերի հետ համագործակցության խորացում, ֆինանսավորման ծավալների մեծացման ճանապարհով:

Ընթացիկ տարւմ մենք արդեն 13 ներդրումային նախագծերով ստորագրել ենք 65 մլն.դոլարի պայմանագրեր, իսկ մինչև տարեվերջ նախատեսում ենք ստորագրել ևս 3-5 պայմանագիր, մոտ 15 մլն.դոլար գումարով: Դա մի փոքր ավելի է, քան այն, որ այս տարվա համար նախատեսել էինք սկզբում, որը կազմում էր 72 մլն.դոլար: Մեր ներդրումների մեծ մասը 2010 թվականին և 2011 թվականին ուղղվել է բանկային համակարգի միջոցով ՓՄՁ ֆինանսավորմանը Հայաստանում: Սակայն, ինչպես արդեն նշեցի, հետագայում մենք դիտարկում ենք գործընկերության շրջանակների ընդլայնման հնարավորությունները նաև մյուս բանկերի հետ, եթե դա կնպաստի բանկային համակարգի կոնսոլիդացիային և խոշորացմանը:

Բոլորովին վերջերս Եվրոբանկը նախատեսել էր Հայաստանում սկսել էներգախնայողության գծով խոշոր մի նախագիծ: Ո՞ր փուլում է այն գտնվում:

Մենք շարունակում ենք մշակել կորպորատիվ հատվածում էներգախնոյողական նախագծերի ֆինանսավորման այդ ծրագիրը: Դա կլինի երկարաժամկետ ծրագիր, որը դեռևս գտնվում է իր զարգացման նախնական փուլում: Ներկայումս մենք դիտարկում ենք ծրագրի ընդլայնման հնարավորությունը, ավելի մեծ թվով գործընկեր-բանկեր ներգրավելու նպատակով: Մենք սկսում ենք նաև մասնավոր տներում, բնակարաններում և բազմաբնակարան շենքերում էներգախնոյողության նախագծերի ֆինանսավորման նպատակով վարկային գծերի տրամադրման ծրագրի մշակումը: Այդ ծրագրի շրջանակներում բնակչությանը, էներգասպառումը կրճատելու նպատակով, կառաջարկվեն համապատասխան տեխնոլոգիաներ, ինչը միաժամանակ կապահովի էներգախնայողությունների երաշխավորված մակարդակ: Ծրագրի մեկնարկի համար որոշակի համաձայնություններ արդեն ստացել ենք ՀՀ Կառավարությունից, ինչպես նաև քաղաքաշինության և էներգտիկայի նախարարություններից:

Հայաստանում այդ ծրագրի գործարկման ժամկետների մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ պետք է իրականացվի բնակֆոնդի գնահատում, օրենսդրական, ինչպես նաև շինարարական նորմերի և ստանդարտների կատարելագործում: Նմանատիպ նախագծեր Եվրոբանկը հաջողությամբ է իրականացրել մի շարք երկրներում, այդ թվում, Բուլղարիայում, Սլովակիայում, Վրաստանու և Թուրքիայում: Այդ ծրագրի հաջողության մասին է վկայում այն փաստը, որ ՎԶԵԲ -ի կողմից ծրագիրն ավարտելուց հետո էլ որոշ երկրներում առևտրային բանկերը շարունակում են սեփական միջոցներով ֆինանսավորել այդ ծրագրերը:

Վերջերս ՎԶԵԲ-ը դուրս եկավ ՍԹԱՐ սուպերմարկետների ցանցի բաժնետերերի կազմից: Սպասվո՞ւմ է արդյոք ապագայում Եվրոբանկի մասնակցությունը շուկայի այդ հատվածում:

Ներկայումս չունենք մանրածախ ծրագրերին ներգրավվելու ուղղությամբ կոնկրետ նախագծեր, բայց պատրաստ ենք քննարկել նոր առաջարկություններ, եթե դրանք կլինեն:

Նույնիսկ եթե ինֆլյացիայի մակարդակը Հայաստանում բարձրանա՞:

Մեր կարծիքով ինֆլյացիան մինչև տարվերջ կնվազի, վերադառնալով Կենտրոնական բանկի կողմից նախատեսված միջանցք` 4% (±1,5%): Այսօր արդեն նկատվում են ինֆլյացիայի նվազման միտումներ, ինչը կշարունակվի մինչև տարեվերջ:

Դա պայմանավորված է, առաջին հերթին, պարենի համաշխարհային շուկայում առկա իրավիճակով, մասնավորապես, Ռուսաստանում և Ուկրաինայում ցորենի բարձր բերքատվությունով, որտեղ այս տարվա ծավալները զգալիորեն գերազանցում են նախորդ տարվա ծավալներին: Հետևաբար, մենք ակնկալում ենք ցորենի և կարևորագույն մյուս պարենային ապրանքների գների անկում, իսկ արտաքին գործոնի միտումները կազդեն նաև երկրի ներքին շուկայի գների վրա: Նավթի համաշխարհային շուկաներում, չնայած այն բանին, որ գները դեռևս բարձր մակարդակի վրա են, մենք ակնկալում ենք, որ Լիբիայի և արաբական մյուս երկրներում առկա իրավիճակի բարելավումից հետո նավթի առաջարկը կավելանա, ինչը դրականորեն կանդրադառնա գների վրա, դրանց նվազեցման առումով: Բացի այդ, Հայաստանի ներսում էլ գյուղատնտեսական ապրանքների բերքն այս տարի ավելի լավ էր, քան նախորդ տարի, դա նույնպես կնպաստի գների աճի զսպման վրա:

Ինչպիսի՞ն են Հայաստանի տնտեսական վիճակի առումով ՎԶԵԲ սպասելիքները:

Նախ կուզենայի նշել, որ կատարված աշխատանքների ծավալներով Հայաստանի վարկանիշը (Վրաստանի հետ միասին) ամենաբարձրներից է Արևելյան Եվրոպայի և Կովկասյան տարածաշրջանի երկրներում, որտեղ իր գործունեությունն է իրականացնում Եվրոբանկը: Հատկապես նկատելի է այն առաջընթացը, որը ձեռք է բերվել մասնավորեցման, առևտրի և փոխարժեքի գների ազատականացման գործընթացներում: Մեր կարծիքով, Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների տեմպերը վերականգնվում են, չնայած, որ ամեն ինչ չէ, որ դրանով է որոշվում երկրում: Մասնավորապես, դեռ թերություններ շատ կան, հատկապես գործարար մթնոլորտում, ենթակառույցներում, ֆինանսական հատվածում, էներգետիկ անվտանգության ոլորտում:

ՎԶԵԲ Հայաստանին առաջարկում է շարունակել ներքին տրանսպորտային և կոմունիկացիոն ենթակառույցների արդիականացումը, միջսահմանային տրանսակցիոն վնասները ծածկելու համար: Ելնելով նրանից, որ երկիրը մեկուսացված է և չունի դեպի ծով ուղղակի ելք, անհրաժեշտ է նվազեցնել ներքին տրանսպորտային ծախսերը, այդ թվում նաև օդային, ինչպես նաև զարգացնել կոմունիկացիոն ոլորտը: Բացի այդ, հարկավոր է բոլոր ջանքերը ներդնել երկրի էներգետիկ անվտանգության բարձրացման ուղղությամբ, իրականացնելով էներգակիրների ներմուծման աղբյուրների դիվերսիֆիկացիա:

Ըստ մեր կանխատեսումների, Հայաստանի տնտեսությունը շարունակում է զարգանալ, տարեվերջին ՀՆԱ 4.5% աճ ապահովելու միտումներով: Գլխավորը, որ անսպասելի ցնցումներ չլինեն:

Շնորհակալություն

Զրույցը վարեց Լիլիթ Ասլանյանը




ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Ռուսաստանի կառավարությունում ներկայացրել են հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստի արդյունքներըՌուսաստանի կառավարությունում ներկայացրել են հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստի արդյունքները
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում դեկտեմբերի 16-20-ը դոլարային գործարքները նվազել են, իսկ ռուբլով գործարքներն սկսել են աճելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում դեկտեմբերի 16-20-ը դոլարային գործարքները նվազել են, իսկ ռուբլով գործարքներն սկսել են աճել
Idram Junior-ը գրքեր է նվիրել դպրոցներինIdram Junior-ը գրքեր է նվիրել դպրոցներին
Team-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայումTeam-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում
Արդյոք բոլոր փողերը պաշտպանված են ռուսական բանկերումԱրդյոք բոլոր փողերը պաշտպանված են ռուսական բանկերում
Կոնվերս Բանկում ամփոփել են C360 Visa քարտապանների համար արշավի արդյունքներըԿոնվերս Բանկում ամփոփել են C360 Visa քարտապանների համար արշավի արդյունքները
ԱԺ փոխխոսնակ. Համաշխարհային թվային համագործակցությունը դառնում է առավել կարեւոր փոխկապակցված աշխարհումԱԺ փոխխոսնակ. Համաշխարհային թվային համագործակցությունը դառնում է առավել կարեւոր փոխկապակցված աշխարհում
Գևորգ Պապոյանը եւ «Ցե-Կվադրատ Ամպեգա»-ի ներկայացուցիչները քննարկել են Հայաստանի կապիտալի շուկայի և ֆինանսական էկոհամակարգի զարգացումըԳևորգ Պապոյանը եւ «Ցե-Կվադրատ Ամպեգա»-ի ներկայացուցիչները քննարկել են Հայաստանի կապիտալի շուկայի և ֆինանսական էկոհամակարգի զարգացումը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել հատուկ քննարկում՝ նվիրված ԱՄՆ ՄԶԳ տևական ազդեցությանը ՀՀ տնտեսական զարգացման և ժողովրդավարական կառավարման ամրապնդման գործումԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել հատուկ քննարկում՝ նվիրված ԱՄՆ ՄԶԳ տևական ազդեցությանը ՀՀ տնտեսական զարգացման և ժողովրդավարական կառավարման ամրապնդման գործում
Միրզոյան. Հայաստանը հանձնառու է կառուցողական համագործակցության ՍԾՏՀԿ շրջանակներում՝ սևծովյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության օրակարգն առաջ մղելու համարՄիրզոյան. Հայաստանը հանձնառու է կառուցողական համագործակցության ՍԾՏՀԿ շրջանակներում՝ սևծովյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության օրակարգն առաջ մղելու համար
Big Christmas Market-ը` Իդրամի, IDBank-ի ու idplus-ի հետBig Christmas Market-ը` Իդրամի, IDBank-ի ու idplus-ի հետ
Գերարագ ինտերնետից մինչև դամաֆոնային ու անվտանգության համակարգեր. Fnet TelecomԳերարագ ինտերնետից մինչև դամաֆոնային ու անվտանգության համակարգեր. Fnet Telecom
Այլևս չենք ուզում լինել second hand ապրանքների սպառող․Փաշինյանը փոխում է բարեգործության տրամաբանությունըԱյլևս չենք ուզում լինել second hand ապրանքների սպառող․Փաշինյանը փոխում է բարեգործության տրամաբանությունը
Հայաստանի կառավարությունը մտադիր է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի իր փաթեթով դուրս գալ IPOՀայաստանի կառավարությունը մտադիր է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի իր փաթեթով դուրս գալ IPO
Ծառայողական մեքենաները կրճատելու իմ կոչն ուժի մեջ է. Փաշինյանն Ծառայողական մեքենաները կրճատելու իմ կոչն ուժի մեջ է. Փաշինյանն "անհնազանդ համայնքներին" սպառնացել է ֆինանսավորման կրճատմամբ
Հայաստանը Ճապոնիայի հետ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու մասին կոնվենցիա կստորագրի Հայաստանը Ճապոնիայի հետ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու մասին կոնվենցիա կստորագրի 
ԿԶԵՀ-ը Հայաստանին 2 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի պետական հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների որակը բարձրացնելու համարԿԶԵՀ-ը Հայաստանին 2 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի պետական հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների որակը բարձրացնելու համար
Հայաստանը Հունգարիայի հետ տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր կստորագրիՀայաստանը Հունգարիայի հետ տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր կստորագրի
Հերթական #հատիկառհատիկ՝ վարչապետից. ԶՊՄԿ-ը պետբյուջե է վճարել 33 մլրդ 249 մլն դրամ ՝ որպես կառավարության շահաբաժինՀերթական #հատիկառհատիկ՝ վարչապետից. ԶՊՄԿ-ը պետբյուջե է վճարել 33 մլրդ 249 մլն դրամ ՝ որպես կառավարության շահաբաժին
ՀԾԿՀ-ն հաստատել է Հայաստանում 5G տեխնոլոգիայի ներդրման համար մրցույթների կազմակերպման կանոններըՀԾԿՀ-ն հաստատել է Հայաստանում 5G տեխնոլոգիայի ներդրման համար մրցույթների կազմակերպման կանոնները
ԲՏԱ փոխնախարարը ՀՄՄ տարածաշրջանային գրասենյակի տնօրենի հետ քննարկել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարներըԲՏԱ փոխնախարարը ՀՄՄ տարածաշրջանային գրասենյակի տնօրենի հետ քննարկել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարները
ՏԿԵ նախարարը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներըՏԿԵ նախարարը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
ԱՄՀ-ի խորհուրդը SBA-ի 4-րդ ամփոփիչ ստուգման արդյունքում հավանություն է տվել Հայաստանին 24.12 մլն դոլարի stand-by վարկի տրամադրմանըԱՄՀ-ի խորհուրդը SBA-ի 4-րդ ամփոփիչ ստուգման արդյունքում հավանություն է տվել Հայաստանին 24.12 մլն դոլարի stand-by վարկի տրամադրմանը
Կոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումԿոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարներըՀայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարները
Տիգրան Ջրբաշյան. Հայաստանն այսօր շատ լուրջ մարտահրավերի առջև է կանգնած ժողովրդագրության ոլորտումՏիգրան Ջրբաշյան. Հայաստանն այսօր շատ լուրջ մարտահրավերի առջև է կանգնած ժողովրդագրության ոլորտում
Լարսը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համարԼարսը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար
0.5% տոկոսադրույք՝ շինարարական,  արտադրական և պահեստային ոլորտների տեխնիկայի ձեռքբերման համար0.5% տոկոսադրույք՝ շինարարական,  արտադրական և պահեստային ոլորտների տեխնիկայի ձեռքբերման համար
Այս Ամանորի լավագույն նվերները ձեր սիրելիների համարԱյս Ամանորի լավագույն նվերները ձեր սիրելիների համար
Արևմուտքի և Ռուսաստանի շահերի բախումը զոհասեղանին կդնի Հայաստանի ատոմային էներգետիկանԱրևմուտքի և Ռուսաստանի շահերի բախումը զոհասեղանին կդնի Հայաստանի ատոմային էներգետիկան
Նախարար. Համատեղ ջանքերով ունեցանք մայր օրենսդրություն, որը գալիս է աջակցելու, նորովի զարգացնելու մեր երկրի տեխնոլոգիական ոլորտըՆախարար. Համատեղ ջանքերով ունեցանք մայր օրենսդրություն, որը գալիս է աջակցելու, նորովի զարգացնելու մեր երկրի տեխնոլոգիական ոլորտը
Փորձագետ. ՌԴ-ի հետ համագործակցության շեշտադրմամբ միջուկային դիվանագիտության զարգացումը Հայաստանին միջազգային ասպարեզում կարևոր խաղացող դառնալու բացառիկ հնարավորություն է տալիսՓորձագետ. ՌԴ-ի հետ համագործակցության շեշտադրմամբ միջուկային դիվանագիտության զարգացումը Հայաստանին միջազգային ասպարեզում կարևոր խաղացող դառնալու բացառիկ հնարավորություն է տալիս
IDBank-ը, Իդրամը և idplus-ը՝ Big Christmas Market-ումIDBank-ը, Իդրամը և idplus-ը՝ Big Christmas Market-ում
Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանն ընտրվել է BACEE-ի հոգաբարձուների խորհրդի անդամԿոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանն ընտրվել է BACEE-ի հոգաբարձուների խորհրդի անդամ
ՄՖԿ-ն 13.5 մլն դոլար է ներդրել Telecom Armenia ընկերության կայուն զարգացման հետ կապված   պարտատոմսերի՝ Հայաստանում առաջին թողարկման համարՄՖԿ-ն 13.5 մլն դոլար է ներդրել Telecom Armenia ընկերության կայուն զարգացման հետ կապված   պարտատոմսերի՝ Հայաստանում առաջին թողարկման համար
Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հունական բիզնեսին կոչ է արել օգտվել հանրապետության կողմից տրամադրվող արտոնություններիցՀայաստանի էկոնոմիկայի նախարարը հունական բիզնեսին կոչ է արել օգտվել հանրապետության կողմից տրամադրվող արտոնություններից
Էնդրյու Թըրները Կանադայի և Հայաստանի միջև առևտրային կապերի ընդլայնման ուղիներ է փնտրումԷնդրյու Թըրները Կանադայի և Հայաստանի միջև առևտրային կապերի ընդլայնման ուղիներ է փնտրում
Կոնստանտինոս Ֆրագկոյանիս. Հունաստանը շահագրգռված է Հայաստանում իր ներկայության ամրապնդմամբԿոնստանտինոս Ֆրագկոյանիս. Հունաստանը շահագրգռված է Հայաստանում իր ներկայության ամրապնդմամբ
Միշուստինը՝ ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության մասին. Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում Բելառուսի եւ Հայաստանի ապրանքաշրջանառությունումՄիշուստինը՝ ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության մասին. Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում Բելառուսի եւ Հայաստանի ապրանքաշրջանառությունում
Հայաստանի և Վրաստանի երկաթուղայինները համաձայնեցրել են 2025 թվականի համատեղ ծրագրերըՀայաստանի և Վրաստանի երկաթուղայինները համաձայնեցրել են 2025 թվականի համատեղ ծրագրերը
Կոնվերս Բանկը ներառվել է ՎԶԵԲ Հաստատող բանկերի ցանկումԿոնվերս Բանկը ներառվել է ՎԶԵԲ Հաստատող բանկերի ցանկում
Երևանում գումարվելու է հայ-հունական տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 6-րդ նիստըԵրևանում գումարվելու է հայ-հունական տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 6-րդ նիստը
ԱԺ պատգամավոր. ԵԱՏՄ շնորհիվ հաջողվել է ապահովել Հայաստանի ՀՆԱ-ի աճի բարձր տեմպերԱԺ պատգամավոր. ԵԱՏՄ շնորհիվ հաջողվել է ապահովել Հայաստանի ՀՆԱ-ի աճի բարձր տեմպեր
Հայաստանն ու Իրանը քննարկել են ոսկերչական իրերի համատեղ արտադրություն սկսելու հնարավորություններըՀայաստանն ու Իրանը քննարկել են ոսկերչական իրերի համատեղ արտադրություն սկսելու հնարավորությունները
Թադևոս Ավետիսյան. Անկարայի եւ Բաքվի կողմից էմբարգոյի վերացումը Երեւանի համար կարող է վերածվել ազգային տնտեսության եւ պետականության կորստիԹադևոս Ավետիսյան. Անկարայի եւ Բաքվի կողմից էմբարգոյի վերացումը Երեւանի համար կարող է վերածվել ազգային տնտեսության եւ պետականության կորստի
Հայաստանը կընթանա անասունների սպանդի ոլորտում ավստրիական փորձով. էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է աջակցության պետական ծրագրերըՀայաստանը կընթանա անասունների սպանդի ոլորտում ավստրիական փորձով. էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է աջակցության պետական ծրագրերը
"Վերադարձնել թալանածը"՝  ահա  շրջանառության հարկի վերանայման իրական նպատակը․Փաշինյան
Դանդաղ, բայց հաստատուն քայլերով առաջ ենք գնում. հավաստիացնում է առողջապահության նախարարը՝ անդրադառնալով ՀԲԱ ներդրմանըԴանդաղ, բայց հաստատուն քայլերով առաջ ենք գնում. հավաստիացնում է առողջապահության նախարարը՝ անդրադառնալով ՀԲԱ ներդրմանը
Լարսը բացվել է մարդատար ավտոմեքենաների համարԼարսը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում դեկտեմբերի 9-13-ը դոլարային գործարքները մի քանի անգամ աճել են, իսկ ռուբլով գործարքները՝ նվազելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում դեկտեմբերի 9-13-ը դոլարային գործարքները մի քանի անգամ աճել են, իսկ ռուբլով գործարքները՝ նվազել
Փաշինյան․ԵԱՏՄ-ն ապահովում է անդամ երկրների տնտեսությունների զարգացման դինամիկանՓաշինյան․ԵԱՏՄ-ն ապահովում է անդամ երկրների տնտեսությունների զարգացման դինամիկան
ՎԶԵԲ-ը և ԱրարատԲանկը համատեղ կխթանեն կանաչ տնտեսությունն ու մրցունակությունը ՀայաստանումՎԶԵԲ-ը և ԱրարատԲանկը համատեղ կխթանեն կանաչ տնտեսությունն ու մրցունակությունը Հայաստանում
Հայաստանում բենզին ներմուծող առաջատար ընկերությունները տուգանվել են հակամրցակցային համաձայնության համարՀայաստանում բենզին ներմուծող առաջատար ընկերությունները տուգանվել են հակամրցակցային համաձայնության համար
Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը շարունակում է աճել. արդեն հասել է 81,5%-ի սահմանագծինՀայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը շարունակում է աճել. արդեն հասել է 81,5%-ի սահմանագծին
«Վերին Լարսը» փակ է բեռնատարների համար. կցորդ«Վերին Լարսը» փակ է բեռնատարների համար. կցորդ
Ակբա բանկը 50 միլիոն դոլար կուղղի ՄՓՄՁ-ների զարգացմանըԱկբա բանկը 50 միլիոն դոլար կուղղի ՄՓՄՁ-ների զարգացմանը
Գաղափարից մինչև հայկական կահույքի խոշոր բիզնես. Roots FurnitureԳաղափարից մինչև հայկական կահույքի խոշոր բիզնես. Roots Furniture
Team ընկերությունների խումբը՝ իռլանդական Imagine Broadband հեռահաղորդակցային ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի սեփականատերTeam ընկերությունների խումբը՝ իռլանդական Imagine Broadband հեռահաղորդակցային ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի սեփականատեր
Հայաստանի պետական պարտքը հոկտեմբերի վերջին հասել է 12.6 մլրդ դոլարիՀայաստանի պետական պարտքը հոկտեմբերի վերջին հասել է 12.6 մլրդ դոլարի
"Հայկական ավիաուղիները" դեկտեմբերի 16-ից կվերսկսի չվերթները
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
20.12.2024
RUB3.850.02
USD395.050.14
EUR410.46-0.52
GBP494.09-5.04
CAD274.660.23
JPY25.200.04
CNY54.130.01
CHF441.540.69