Երկուշաբթի, 5 Սեպտեմբերի 2011 18:51
ՀՀ ԿԲ գրանցել է ՙԱրցախ ՀԷԿ՚ ԲԲԸ բաժնետոմսերի 3-րդ թողարկման տեղաբաշխման ազդագիրը
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկը գրանցել է ՙԱրցախ ՀԷԿ՚ ԲԲԸ բաժնետոմսերի 3-րդ թողարկման տեղաբաշխման ազդագիրը: Ինչպես տեղեկացրել են Արմսվիսբանկում (թողարկման կազմակերպիչ, տեղաբաշխող եւ հաշվարկային բանկ), ԿԲ կողմից որոշումն ընդունվել է օգոստոսի 30-ին:
Աղբյուրի համաձայն, առաջարկվում է տեղաբաշխել ընկերության 3 մլն 673 հազ. 926 հատ հասարակ անվանական բաժնետոմսª 1,110 դրամ տեղաբաշխման գնով (տեղաբաշխման ընդհանուր ծավալըª 4,078 մլրդ դրամ):
Բաժնետոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է ընկերության բաժնետերերի կողմից բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունքի կիրառման միջոցով, որից օգտվելու համար անհրաժեշտ է մինչեւ հոկտեմբերի 3-ը ընկերությանը ներկայացնել բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունքից օգտվելու մասին գրավոր ծանուցում:
Նախապատվության իրավունքի կիրառման շրջանակներում չտեղաբաշխված բաժնետոմսերը տեղաբաշխվելու են ազատ բաժանորդագրության միջոցով, որը կսկսվի հոկտեմբերի 4-ին եւ կտեւի մինչեւ հոկտեմբերի 24-ը:
Ընկերության բաժնետոմսերի երկրորդ թողարկումը ցուցակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի B հարթակում ս.թ. մայիսին (ծավալըª 1,4 մլրդ դրամ; թողարկումը տեղաբաշխվել էր ամբողջությամբ), իսկ առաջինըª 2010-ին, երբ թողարկման ընդհանուր 3,45 մլրդ դրամ ծավալից տեղաբաշխվել էր 905,14 մլն-ը:
Նշենք, որ ընկերության բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխման գործընթացն ընթացել էր 209 թվականի մարտի 10-ից մայիսի 27-ը: Տեղաբաշխվել է ընդամենը 861652 սովորական բաժնետոմս, 904.634.600 դրամ ծավալով:
Ըստ ընկերության տվյալների, 2011 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով ՙԱրցախ ՀԷԿ՚ ԲԲԸ կուտակված շահույթը կազմել է 1.162 մլրդ.դրամ, ակտիվները կազմել են 12.964 մլրդ.դրամ, կանոնադրական կապիտալը` 7.362 մլրդ.դրամ: Ընկերության էմիսիոն եկամուտը 2011 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով կազմել է 197.1 մլն.դրամ: