Երկուշաբթի, 5 Սեպտեմբերի 2011 12:57
ՙԱռէկսիմբանկ–ազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն իր հաճախորդներին առաջարկում է նոր ապրանք` առարկայազուրկ մետաղական հաշիվներ
Արմինֆո: ՙԱռէկսիմբանկ–ազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն իր հաճախորդներին առաջարկում է դրամական միջոցները արժութային ռիսկերից զերծ պահելու նոր միջոց:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, ՙԱռէկսիմբանկ–ազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն իր հաճախորդներին առաջարկում է առարկայազուրկ մետաղական հաշիվներ (ԱՄՀ)` դրամական միջոցները արժութային ռիսկերից զերծ պահելու նոր միջոց: ԱՄՀ-ն անկանխիկ ոսկու հաշվառման և անկանխիկ ոսկով գործարքների կնքման նպատակով բացվող և վարվող հաշիվ է, համաձայն որի հաճախորդին հնարավորություն է տրվում բանկում բացել ԱՄՀ` հաշվում առկա գումարը վերածելով առարկայազուրկ ոսկու, ինչպես նաև օգտվել հետևյալ արտոնություններից, ինչպիսիք են` ոսկու արժեքի բարձրացման հետևանքով գումարի վաստակում, արժութային փոխարժեքների տատանման ազդեցության նվազեցում, ոսկու առարկայապես գնման դեպքերում կեղծիքներից խուսափելու հնարավորություն, առարկայական ոսկու կորստի կամ վնասման հնարավոր ռիսկերի բացակայություն, ինչպես նաև ժամանակի էական տնտեսում և արագ իրացվելիություն:
Առարկայազուրկ մետաղական հաշիվը բացվում է անվճար, հաշվի նվազագույն մնացորդը կազմում է 0 գրամ: Հաշվով իրականացվող անկանխիկ ոսկու հաշվառումն ու գործարքների կնքումը կատարվում է միայն հաշվի առնելով 999.9 հարգի ոսկու քաշը: Մետաղական հաշվից ոսկու ելքագրումն իրականացվում է հաշվում առկա անկանխիկ ոսկին բանկի կողմից սահմանված փոխարժեքով բանկին վաճառելու կամ այլ բանկերում անկանխիկ ոսկու հաշիվներին փոխանցելու միջոցով:
Հիշեցնենք, որ ՙԱռէկսիմբանկ–ազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն Հայաստանի ֆինանսական շուկայում գործում է 1998 թվականից` հանդիսանալով ռուսաստանյան ՙազպրոմբանկ՚ ԲԲԸ դուստր ձեռնարկությունը: 2011թ. օգոստոսի 30-ի դրությամբ բանկը սպասարկել է թվով 54341 հաճախորդ, որից 52 506 ֆիզիկական և 1 835 իրավաբանական անձ: Այսօր բանկն ունի 15 մասնաճյուղ` 6-ը Երևանում և 9-ը հանրապետության տարբեր մարզերում: