Ուրբաթ, 9 Սեպտեմբերի 2011 16:55
ՙԱռէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ ՙՈսկե ստանդարտ՚ ավանդատեսակը կխնայի դրամական միջողներն արժութային ռիսկերից
ԱրմԻնֆո. ՙԱռէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ ՙՈսկե ստանդարտ՚ ավանդատեսակը կխնայի դրամական միջողներն արժութային ռիսկերից: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ծատայության իմաստը կայանում է նրանում, որ այն թույլ է տալիս հաճախորդին բացել ավանդ` ավանդի գումարը վերածելով առարկայազուրկ ոսկու` այդպիսով նվազեցնելով արժութային փոխարժեքների տատանման ազդեցությունը և ստանալով գումար վաստակելու հնարավորություն ոսկու արժեքի բարձրացմանը զուգընթաց:
ՙՈսկե ստանդարտ՚ ավանդատեսակը բացվում է միայն հաշվի առնելով 999.9 հարգի ոսկու քաշը: Ավանդի և ֆիքսված եկամտի գումարի վճարումն երաշխավորվում է: Ավանդն ընդունվում է միայն ԱՄՆ դոլարով` պայմանագրի գործողության ժամկետի ավարտին ավանդի գումարի վրա հաշվեգրված տոկոսների միանվագ վճարմամբ: Ավանդներն ընդունվում են ԱՄՆ դոլարով, 365 կամ 730 օր ժամկետով, ավանդի գումարի նվազագույն չափը կազմում է 5 000 ԱՄՆ դոլար:
ՙԱռէկսիմբանկ –Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն Հայաստանի ֆինանսական շուկայում գործում է 1998 թվականից` հանդիսանալով ռուսաստանյան ՙԳազպրոմբանկ՚ ԲԲԸ դուստր ձեռնարկությունը: 2011թ. առաջին կիսամյակում Բանկի ժամկետային ավանդների պորտֆելը կազմել է մոտ 16 մլրդ ՀՀ դրամ` տարեսկզբի համեմատ աճելով 22.0 տոկոսով, ընդ որում` ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալն աճել է 19,6 տոկոսով` կազմելով 11.6 մլրդ ՀՀ դրամ: Այսպիսով` ժամկետային ավանդների կառուցվածքում ֆիզիկական անձանց ավանդների բեռը կազմում է 72.7 տոկոս: