Երեթշաբթի, 13 Սեպտեմբերի 2011 16:11
ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունը գործարկում է ՙԱՊՊԱ-Պլյուս՚ նոր պրոդուկտը
ԱրմԻնֆո. ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունը մշակել և գործարկում է ՙԱՊՊԱ-Պլյուս՚ ապահովագրական նոր պրոդուկտը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ընկերության մարկետինգի ծառայությունից, ապահովագրական պրեմիայի գումարն ապահովագրական պայմանագրով կազմում է 25 հազ.դրամ, իսկ ապահովագրական ծածկույթը` 500 հազ.դրամ:
Նոր պրոդուկտով հաշվի չի առնվում վարորդի տարիքը, իսկ նոր պրոդուկտի սկզբունքը կայանում է նրանում, որպեսզի ընդլայնվի վարորդների պաշտպանվածությունը, պարտադիր ապահովագրությունն ապահովադիրների համար դարձնելով ճկուն պրոդուկտ:
Այսպես, գնելով ՙԱՊՊԱ-Պլյուս՚ պոլիսը, ապահովագրական ընկերությունը փոխհատուցում է նաև ավտոճանապարհային պատահարի մեղավոր կողմ հանդիսացող վարորդ գույքային վնասները: Հիշեցնենք, որ ԱՊՊԱ շրջանակներում ապահովագրական ընկերությունը չի փոխհատուցում մեղավոր երրորդ կողմի գույքին պատճառված վնասները: Ընկերության մարկետինգի ծառայութունում հայտնել են, որ նշված պրոդուկտով արդեն սկսել են հետաքրքրվել բազմաթիվ պոտենցիալ հաճախորդներ: