Չորեքշաբթի, 14 Սեպտեմբերի 2011 14:01
ՙԱռէկսիմբանկ – ազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ում VIP հաճախորդների համար մեկնարկել է նոր ՙԻնդիվիդուալ՚ ավանդատեսակը
ԱրմԻնֆո. ՙԱռէկսիմբանկ – ազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն մեկնարկել է նոր ՙԻնդիվիդուալ՚ ավանդատեսակ ֆիզիկական անձ հանդիսացող VIP-հաճախորդների համար` ավանդի սկզբնական գումարի ավելացման հնարավորությամբ, ինչպես նաև տոկոսների ամենամսյա վճարմամբ կամ տոկոսների ամենամսյա հաշվեգրմամբ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ավանդատուի ցանկությամբ բանկը կարող է իրականացնել տոկոսների կապիտալացում (տոկոսագումարը ավելացնել ավանդի գումարին): «Ինդիվիդուալե տեսակի ավանդատուներին տրամադրվում է նաև PRIORITY կարգավիճակը`առավել հարմարավետ ծառայություններից օգտվելու ամբողջական փաթեթով:
Աղբյուրի համաձայն, ՙԻնդիվիդուալ՚ ավանդներն ընդունվում են ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով` 270-ից 365 կամ 366-ից 730 օր ժամկետով: Ավանդի նվազագույն գումարը սահմանվում է 35 000 000 ՀՀ դրամ, 100 000 ԱՄՆ դոլար կամ 100 000 եվրո, տարեկան տոկոսադրույքը կազմում է համապատասխանաբար ՀՀ դրամով ավանդների դեպքում`11-ից 11,5 տոկոս, ԱՄՆ դոլարով`8-ից 8,2 տոկոս և եվրոյով`4,3-ից 4,9 տոկոս: Հաճախորդի ցանկությամբ կարող է տրամադրվել նաև վարկային գիծ`միևնույն արժույթի գումարի 70 տոկոսի չափով` ներդրված ավանդի տոկոսադրույք սահմանելով +2,0 տոկոս:
«Առէկսիմբանկ – ազպրոմբանկի խումբե ՓԲԸ-ն Հայաստանի ֆինանսական շուկայում գործում է 1998 թվականից: 2011թ. երկրորդ եռամսյակի դրությամբ ժամկետային ավանդների բեռը բանկի պարտավորությունների կառուցվածքում կազմել է մոտ 16 մլրդ ՀՀ դրամ, իսկ ժամկետային ավանդների կառուցվածքում ֆիզիկական անձանց ավանդների բեռը կազմում է 72.7 տոկոս: