Հինգշաբթի, 15 Սեպտեմբերի 2011 18:25
Հայաստանի Անկախության 20-րդ տարելիցի կապակցությամբ ՙԱռէկսիմբանկ-ազպրոմբանկի խումբ՚-ը գործարկում է ՙազպրոմբանկ-Տոնական՚ հոբելյանական ավանդատեսակը
ԱրմԻնֆո. Հայաստանի Անկախության 20-րդ տարելիցի կապակցությամբ ՙԱռէկսիմբանկ-ազպրոմբանկի խումբ՚-ը գործարկում է ՙազպրոմբանկ-Տոնական՚ հոբելյանական ավանդատեսակը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ավանդի ներգրավման ակցիան գործում է ֆիզիկական անձանց համար, սեպտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 14-ը:
Աղբյուրի համաձայն, ՙազպրմբանկ-Տոնական՚ ավանդատսակնը դրամային է, որի նվազագույն գումարը կազմում է 50 հազ.դրամ, տարեկան տոկոսադրույքը` 13%, տոկոսների ամենամսյա վճարումով, իսկ գործողության ժամկետը` 366 օր: Ավանդատուներին տրամադրվում է Maestro քարտ, առանց տարեկան սպասարկման վճարի և չհանվող մնացորդի, ինչպես նաև ավանդի մինչև 90%-ի չափով վարկային գիծ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից պատրաստված` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, բանկի պարտավորությունների կազմում ժամկետային ավանդների բաժինը հուլիսի 1-ին կազմել է 25% կամ 16 մլրդ.դրամ: Բանկի ժամկետային ավանդների կազմում ամենամեծ մասնաբաժինը` 72,7% կամ 11.6 մլրդ. դրամ կազմում են ֆիզիկական անձանց միջոցները: Տարեկան կտրվածքով բանկի ժամկետային ավանդներն աճել են 33%, առաջին կիսամյակում` 22%, իսկ միայն երկրորդ եռամսյակում` 8,3%: Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների պորտֆոլը տարեկան կտրվածքով աճել է 30.3%: առաջին կիսամյակում` 19.6%, իսկ միայն երկրորդ եռամսյակում 12,6%: