Չորեքշաբթի, 14 Սեպտեմբերի 2011 18:45
Իր 10-ամյա հոբելյանի նախաշեմին Յունիբանկը գործողության մեջ է դրել բարձր եկամտաբերությամբ նոր ավանդ` ՙՏոնական-10՚
ԱրմԻնֆո. Հոբելյանի նախաշեմին Յունիբանկը գործողության մեջ է դրել նոր ավանդ` ՙՏոնական-10՚: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Յունիբանկի մամուլի ծառայությունից, նոր ավանդի առանձնահատկությունը բարձր տոկոսադրույքն է` մինչև 12,5% տարեկան: ՙՏոնական-10՚ ավանդն ընդունվում է ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով 181-ից մինչև 365 օր ժամկետով: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 400 հազար դրամ կամ 1 000 դոլար: Տոկոսագումարը վճարվում է ավանդատուի ցանկությամբ` ժամկետի վերջում կամ ամեն ամիս: ՙՏոնական-10՚ ավանդի լրացուցիչ առավելությունն է օվերդրաֆտի /վարկային միջոցների / ստացման հնարավորությունը ավանդի գումարի 90 տոկոսի չափով: Բոլոր ավանդատուներին որպես նվեր տրամադրվում է ArCa կամ Visa քարտ: ՙՏոնական-10՚ ավանդը կարելի է ներդնել Յունիբանկի երևանյան կամ մարզային ցանկացած մասնաճյուղում: Ավանդի ընդունման վերջնաժամկետն է 2011թ,-ի դեկտեմբերի 31-ը:
Տեղեկության մեջ նշվում է, որ Յունիբանկն առավելագույնս հաշվի է առել հաճախորդների ցանկությունները և հոբելյանի նախաշեմին հնարավորություն է ընձեռել հաճախորդներին գումարն ավանդադրել բարձր տոկոսադրույքով: 10-ամյա հոբելյանը ընդհանուր տոն է ինչպես բանկի, այնպես էլ հաճախորդների համար: Այդ իսկ պատճառով Յունիբանկը որոշել է իր ավանդատուներին առաջարկել տոնական տոկոսադրույք: Յունիբանկը ձգտում է ապահովել սպասարկման բարձր որակ և հաճախորդներին առաջարկել դրամական միջոցների տեղաբաշխման ամենաշահավետ պայմանները: Ցուցանիշների դինամիկ աճը, նոր ավանդատուների թվի ավելացումը և արդեն ներդրված ավանդների ծավալների մեծացումը վկայում են, որ բանկին դա հաջողվում է: Այսօր ավելի ու ավելի մեծ թվով ավանդատուներ են Յունիբանկն ընտրում իրենց միջոցների պահպանման և բազմապատկման համար:
Յունիբանկը ֆիզիկական և իրավաբանական անձանց ժամկետային ավանդների ծավալներով ՀՀ բանկային համակարգի առաջատարն է: Բանկի ժամկետային ավանդների ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 28%-ով, իսկ ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը` 18%-ով: 2011թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով, Յունիբանկի ժամկետային ավանդների ծավալը կազմել է 80.3 մլրդ դրամ: