Հինգշաբթի, 15 Սեպտեմբերի 2011 16:30
Յունիբանկը գործարկում է Հայաստանի համար յուրահատուկ mobile commerce նախագիծը
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկային համակարգի համար առաջին անգամ Յունիբանկը պատրաստվում է գործարկել mobile commerce ¥առևտուր բջջային հեռախոսով¤ նախագիծը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ Մեսրոպ Հակոբյանը, նշելով, որ ծառայությունը հասանելի կլինի 2012 թվականի առաջին եռամսյակի վերջում, հունվարից բոլոր թեստերն անցնելուց հետո:
Նա տեղեկացրել է, որ բանկն արդեն մշակել է տեխնոլոգիական սխեմա-ալգորիթմը mobile commerce-ի համար և ներկայումս նախագիծն իրականացնելու նպատակով մրցույթ է մրցույթ է անցկացնում հայկական երեք ընկերությունների շրջանում: ՙԲջջային հեռախոսները դարձել են բնակչության անբաժանելի մասը, և նմանատիպ ծրագրերը հաջողություն են վայելում ողջ ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Ռուսաստանում, դրա համար էլ մենք ոչ պակաս մասսայականություն ենք ակնկալում նաև Հայաստանում՚, - նշել է Մ.Հակոբյանը: Նա պարզաբանել է, որ Յունիբանկի հաճախորդնրի հեռախոսներում կտեղադրվի ծրագիր, որը կապահովի մուտքը դեպի անկանխիկ անվտանգ գործարքներ: Առաջին փուլում, նրա խոսքերով, mobile commerce ծրագիրից կարղ են օգտվել այն անձինք, որոնց բջջային հեռախոսներն աշխատում են Android պլատֆորմի վրա, իսկ հետագայում ծրագիրը հասանելի կլինի նաև Iphone սեփականատերերի, իսկ դրանից հետո` նաև Windows-ի բազայի վրա աշխատող հեռախոսների համար:
Ի տարբերություն շարժական բանկինգի (WAP-ի հիման վրա), որը թույլ է տալիս հսկել բանկային հաշիվներն ու կատարել մեծ վճարումներ, mobile commerce կվճարի մանրածախ ապրանքների և ծառայությունների դիմաց: ՙՅունիբանկն իրեն դրսևորում է որպես մանրածախ բանկային ծառայույթունների շուկայի առավել ակտիվ խաղացողներից մեկը, հետևաբար միշտ էլ ձգտում է հաճախորդներին առաջարկել հարմար և մատչելի  ժամանակակից ծառայություններ՚, - ասել է նա: Նրա խսքերով, mobile commerce ծառայությունը հաճախորդին հնարավորություն կտա կառավարել իրենց բանկային հաշիվները, իրականացնել դրամական փոխանցումներ, կոմունալ վճարումներ, առևտրի և ծառայությունների կետերում իրականացնել վճարումներ, կատարել քարտից քարտ փոխանցումներ:  Բացի այդ, նրա խոսքերով, այս պրոդուկտը հնարավորություն կտա Հայաստանում ամրապնդել վիրտուալ խանութների համակարգը: