Ուրբաթ, 23 Սեպտեմբերի 2011 11:59
ՙԱռէկսիմբանկ-ազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ պրոցեսինգային ցանցում ArCa քարտերով տրանսակցիաներն աճել են 18.8 տոկոսով
ԱրմԻնֆո. ՙԱռէկսիմբանկ-ազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ պրոցեսինգային ցանցում ArCa տեղական քարտերով տրանսակցիաների ծավալները 2011 թվականի օգոստոսին, նախորդ տարվա օգոստոսի համեմատ աճել են 18.8%, մինչև 55.5 դրամ (3458 տրանսակցիա):
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տղեկացվել է ՙArmenian Card՚ ՓԲԸ-ից, տրանսակցիաների ընդհանուր ծավալներում տեղական ArCa քարտերով կանխիկ գործարքների ծավալը բանկի պրոցեսինգային ցանցում օգոստոսին աճել է 17.8%, մինչև 49.7 մլն.դրամ: Ընդ որում, այդ քարտերով առևտրի կետերում կատարված գործարքների ծավալը հաշվետու ժամանակահատվածում աճել է 28.1%, մինչև 5.7 մլն.դրամ:
Նշենք, որ Բանկը հանդիսանում է VISA International համակարգի անդամ 2002 թվականից, իսկ MasterCard համակարգի անդամ` 2005 թվականից: Բանկը պլաստիկ քարտերն սպասարկում է իր սեփական պրոցեսինգային կենտրոնի միջոցով: Բանկի միանձնյա բաժնետերն է ռուսական ՙազպրոմբանկ՚-ը: