Երկուշաբթի, 3 Հոկտեմբերի 2011 16:00
ՎՏԲ-Հայաստան Բանկն ներդրել է ՙCash Back՚ ծառայությունը 
ԱրմԻնֆո. Երևան: 03.10.11: Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջինը ՀՀ տարածքում ներդրեց ՙCash Back՚ ծառայություն արտոնյալ ժամանակահատվածով վարկավորման բոլոր վարկային քարտերի համար: ԻՆչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի  մամուլի ծառայությունից, ՙCash Back՚  ծառայությունը  ֆինանսական պարգևատրում է հաճախորդին արտոնյալ ժամանակահատվածով վարկավորման վարկային քարտով կատարած անկանխիկ գնումների գումարի 15%-ի չափով:
Աղբյուրի համաձայն, ՙCash Back՚  բացառիկ ծառայությունը  ներառում է օգտակարը հաճելիի հետ, հնարավորություն տալով հաճախորդին ստանալ եկամուտ քարտով իրականացված վճարումներից: ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa Calssic, Visa Gold և այլ արտոնյալ ժամանակահատվածով վարկավորման քարտերի քարտապանները առևտրի կետերում քարտերով վճարելիս կարող են օգտվել ՙCash Back՚  ծառայությունից, իր հաշվեհամարին ետ ստանալով ծախսված գումարի 1%-ը:
 
Սույն թվականի հոկտեմբերի 3-ից սկսած ծառայությունը հասանելի է ՎՏԲ-Հայաստան Բանկի արտոնյալ ժամանակահատվածով վարկային քարտերի բոլոր քարտապաններին: ՙCash Back՚  ծառայությունն  անվճար է:
ՙՍ.թ. հոկտեմբերից ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին կառաջարկի նոր ծառայություն «Cash Backե: Տվյալ ծառայությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկային քարտերի բոլոր քարտապաններին հնարավորություն կտա աշխարհի բոլոր առևտրի կետերում անկանխիկ գործարքներ կատարելիս հաշվեհամարին ետ ստանալ գնումների գումարի 1%-ը: Բացի այդ նրանք հնարավորություն կունենան աշխարհի ավելի քան 15.000 ընկերություններում օգտվել զեղչերից և հեշտությամբ հաշվեգրել իրենց քարտային հաշիվները ցանկացած Telcell վճարային տերմինալներով:  Վտահ եմ, որ այս ծառայությունը մեծ պահանջարկ կունենա մեր հասարակության մոտ՚,-ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն` Արտակ Խաչատրյանը: 
Նշենք, որ ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում-68 մասնաճյուղ: