Չորեքշաբթի, 5 Հոկտեմբերի 2011 11:45
ProCredit Bank-ը ձեռնամուխ է լինում ավելի դինամիկ և ագրեսիվ գոծրունեությանը Հայաստանում
ԱրմԻնֆո. ProCredit Bank-ը ձեռնամուխ է լինում ավելի դինամիկ և ագրեսիվ ռազմավարոթւյան իրականացմանը Հայաստանում: Այս մասին այսօր հայտարարել է ProCredit Holding-ի նախագահ Քրիստոֆ Ֆրեյթագը, ներկայացնելով ProCredit Bank-ի նոր գործադիր տնօրեն Ասմուս Ռոտնեին:
2011 թ.-ի հոկտեմբերի 4-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ ՊրոԿրեդիտ Բանկի մամլո ասուլիսը:
Մամլո ասուլիսի ընթացքում Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկի խորհրդի նախագահ Քրիստոֆ Ֆրեյթագը ներկայացրեց Բանկի տնօրինության նոր կազմըª ործադիր տնօրեն Ասմուս Ռոտնեին, գործադիր տնօրենի տեղակալ Ավթանդիլ ոգոլիին, ինչպես նաև տնօրինության մնացած անդամներին, ովքեր աշխատում են Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկում բացման օրիցª գործադիր տնօրենի տեղակալ Աշոտ Աբրահամյան, գլխավոր հաշվապահ Լուսինե Ներսիսյան և միջին բիզնեսի սպասարկման բաժնի ղեկավար Արտակ Մելիքսեթյան:
Տնօրինությունը ներկայացրեց Բանկն ու Բանկի առաքելությունը, ինչպես նաև հիմնական արդյունքներն ու ապագա ծրագրերը:
Իր գործունեության 3,5 տարիների ընթացքում Բանկին հաջողվել է բացել 7 մասնաճյուղ Երևանում և 3-ը Վանաձորում, յումրիում ու Արտաշատում, ինչպես նաև ներգրավել ավելի քան 12,500 հաճախորդներ£ Իր աշխարհագրական դիրքերը բարելավելու նպատակովª Բանկը շարունակում է ընդլայնել իր մասնաճյուղերի ցանցը և մինչև 2012 թ.-ի ավարտը մասնաճյուղերի ընդհանուր թիվը կհասցնի 18-ի£
2011 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Բանկի բիզնես վարկերի պորտֆելը կազմում է 54.5 մլն. ԱՄՆ դոլար: Իր հաճախորդների բավարարվածության մակարդակը բարձրացնելու նպատակովª ՊրոԿրեդիտ Բանկը շարունակաբար զարգացնում է իր կողմից մատուցվող ծառայությունների տեսականին և վերջերս ներկայացրել է 12 տարի մարման ժամկետով երկարաժամկետ բիզնես վարկեր կապիտալ ներդրումների համար:
Ներկայումս Բանկի ֆիզիկական անձ հաճախորդների թիվը հասնում է շուրջ 11,600-ի և ներգրավված դրամական միջոցների պորտֆելը կազմում է 21.8 մլն. ԱՄՆ դոլար:
Անընդհատ փորձելով ներկայացնել նոր լուծումներ իր հաճախորդներինª Բանկը բոլորովին վերջերս ներկայացրեց կուտակային ժամկետային ավանդներ և ժամկետային ավանդների ավտոմատ վերաձևակերպման ծառայությունները: Շուտով Բանկը ներկայացնելու է SMS հաղորդագրությունների միջոցով ծանուցման ծառայությունը և ուղղակի դեբետագրումը, որի միջոցով հնարավոր է ավտոմատ կերպով կատարել կոմունալ վճարումներ:
Բանկի կայուն աճին նպաստում են նաև առկա և նոր աշխատակիցների վերապատրաստման և զարգացման համար կատարվող զգալի ներդրումները£ Անձնակազմը պատասխանատու ֆինանասական ծառայություններ մատուցելու կարևոր նախապայման է: ՊրոԿրեդիտը կիրառում է անձնակազմի բաց և կանոնակարգված կառավարում, ինչն օգնում է մեզ ստեղծել մասնագետների ուժեղ թիմ, ովքեր կիսում են բանկի արժեքները:
Վերոնշյալի ապացույց է 6 ամիս տևողությամբ աննախադեպ ՙԵրիտասարդ բանկիրների ծրագիրը՚, որը խոստումնալից երիտասարդ, մոտիվացված անձանց ընձեռում է բացառիկ հնարավորությունª ձեռք բերելու տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ բանկային ոլորտում£ Հաշվի առնելով ծրագրի ամբողջ ընթացքում կատարվող աշխատանքի արդյունքները և հետաքրքրությունների շրջանակըª առավել հաջողակ մասնակիցներին առաջարկվում է հեռանկարային աշխատանք ՊրոԿրեդիտ Բանկում: