Չորեքշաբթի, 5 Հոկտեմբերի 2011 18:00
ՙԱրցախ ՀԷԿ՚ ղարաբաղյան ընկերությունը մտադիր է հերթական թողարկման հաշվին ներգրավել 10 մլն.դոլար
ԱրմԻնֆո. ՙԱրցախ ՀԷԿ՚ ղարաբաղյան ընկերությունը մտադիր է հերթական թողարկման հաշվին ներգրավել 10 մլն.դոլար: Այս մասին այսօր Երևանում հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը ընկերության բաժնետոմսերի երրորդ թողարկմանը նվիրված միջոցառման ընթացքում: Ղարաբաղի վարչապետի խոսքերով, երրորդ թողարկումից գոյացած միջոցները կուղղվեն նոր փոքր հիդրոէլեկտրակայանների արդեն սկսված շինարարությանը, ինչպես նաև Սարսանգի ՀԷԿ-ի (Մարտակերտի շրջան, ԼՂՀ) վերակառուցմանը:
ԼՂՀ վարչապետ հիշեցրել է, որ ՙԱրցախ ՀԷԿ՚-ը դեռևս 2010 թ .- ին շահագործման է ՙՏրգե-1՚ կայանը: Հոկտեմբերի վերջին ընկերությունը նախատեսում է ավարտել նաև ՙՏրգե-2՚ կայանի շինարարությունը, իսկ ՙՄատագիս-1՚ և ՙՄատագիս-2՚ հիդրոէլեկտրակայանների նախատեսվում է շահագործման հանձնել 2012-ի առաջին եռամսյակում: Այս տարի, ՙԱրցախ ՀԷԿ՚-ը կսկսի նաև ՙՄատագիս-3՚-ի շինարարությունը, որը, նախատեսվում է շահագործման հանձնել 2012 թ. վերջին: Նշված կայաններում էլեկտրաէներգիայի արտադրությունը կկազմի տարեկան 100 մլն.կՎտ ժամ: