Չորեքշաբթի, 5 Հոկտեմբերի 2011 18:08
ՙԱրցախ ՀԷԿ՚ ԲԲԸ կարող է իրականացնել ևս մեկ թողարկում
ԱրմԻնֆո. ՙԱրցախ ՀԷԿ՚ ԲԲԸ կարող է իրականացնել բաժնետոմսերի մի նոր`չորրորդ թողարկումը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալոթյան թղթակցի հետ զրույցում նշել է Արմսվիսբանկի գլխավոր տնօրեն ևորգ Մաչանյանը, որը հանդիսանում է ՙԱրցախ ՀԷԿ՚ մարկետ-մեյքերը: Նա նշել է, որ բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխման հարցում մեծ դեր ունի ԼՂՀ կառավարությունը, որի շնորհիվ այդ հեռանկարայանին ակտիվը հաջողությամբ մուտք գործեց շուկա և ներգրավց ներդրողներին:
Մեկնաբանելով կապիտալի շուկայի լճացած վիճակը և նոր IPO-ների բացակայությունը, բանկիրը նշել է, , որ այդ շուկայում բումի սպասել պետք չէ, այդ թվում նաև համաշխարհային ֆոնդային շուկաներում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով: Մաչանյանը նկատել է, որ ողջ աշխարհում ներկայումս գերիշխում է որոշակի հոռետեսություն, ՙայնուամենայնիվ, արժեթղթերի շուկան եղել է, կա ու կլինի, նկատել է բանկիրը: Նա հավաստիացրել է, որ միջնաժամկետ է հեռանկարում Հայաստանի IPO շուկայում կլինեն նոր IPO-ներ, սակայն ոչ այնքան հավակնոտ և մասշտաբային, ինչպիսին առաջիներն էին:
Իր հերթին, միջոցառմանը ներկա մի բանկային վերլուծաբան, ով նախընտրել էր մնալ անհայտ, ասել է, որ իրականում կապիտալի շուկա Հայաստանում չկա: Եվ այն փաստը, որ շուկայի պատմության մեջ տեղի է ունեցել ընդամենը մեկ IPO, ցույց է տալիս ոչ թե առանձին թողարկողների գերազանցությունը, այլ կապիտալի շուկայի արատները, ինչպես նաև երկրում համապատասխան ենթակառույցների բացակայությունը: Կապիտալի շուկայում բոլոր միջոցառումները, այդ թվում նաև այս IPO-ն, վերլուծաբանն անվանել է իմիտացիա: