Հինգշաբթի, 6 Հոկտեմբերի 2011 15:33
Անշարժ գույքի շուկայում ակտիվույթունը պահպանվել է նաև օգոստոսին
ԱրմԻնֆո. Հայաստանի անշարժ գույքի շուկայում 2011 թվականի օգոստոսին կատարվել է 15 653 գործարք, տարեկան 4.6% աճով, իսկ միայն օգոստոսին` 12.1%: Այս մասին են վկայում ՀՀ Կադաստրի պետական կոմիտեի տվյալները, որոնք տրամադրվել են ԱրմԻնֆո գործակալությանը:
Աղբյուրի համաձյն, աշխարհագրհական բաշխմամբ առավելագույն բաժինը դեռևս ընկնում է մայրաքաղաքին` գործարքների ընդհանուր թվի 33.7%-ը, իսկ մարզերում` Կոտյքի մարզը` 13.5% և եղարքունիքի մարզը` 8.2%: Առավել պասիվ մարզն է հանդիսանում Վայոց Ձորի մարզը` 2.7%:
Աղբյուրի համաձայն, 4382 գործարքների մեջ գույքի օտարման գործարքները կազմել են 72.9% ¥առք և վաճառք¤, իսկ 26.3%-ը եղել են նվիրատվության, իսկ 0.8%-ը` փոխանակության գործարքներ: Օտարման գործարքների ընդհանուր թվի 39.3%-ը կատարվել են Երևանում: Բազմաբնակարան շենքերով օտարման գործարքները կազմել են 42.2%: Երևանում, առքու վաճառքի գործարքների ընդհանուր թիվը 68.8%-ը կատարվել է բազմաբնակարան շենքերով, օգոստոսին աճելով 18.3% - ով, իսկ տարեկան` 2.8% անկումով: Առանձնատների առքուվաճառքի հետ կապված գործարքներով օգոստոսին գրանցվել է 493 գֆործարք, որից 128-ը Երևանում, իսկ 365-ը` մարզերում: Առքու վաճառքի գործարքների ընդհանուր թիվը առանձնատներում օգոստոսին աճել է 32.9%, տարեկան 17.4% աճով, ընդ որում, Երևանում` 36.2% (տարեկան աճը 29.3%), իսկ շրջաններում 1.8% (տարեկան աճը կազմել է 13.7%):
Անշարժ գույքով գործարքների կազմում 16,9% - ը կազմել է առաջնային հաշվառման, 13.6% -ը` գույքի ժառանգման, 13.2% - ը` հիփոթեքային, 4.1% -` վարձակալության գործարքներ: Սակայն, օգոստոսին առավել գերիշխել են անշարժ գույքի օտարման գործարքները` 28% և անշարժ գույքի պետական գրանցման այլ գործարքները`24.2%: