Երկուշաբթի, 3 Հոկտեմբերի 2011 16:25
Արդշինինվեստբանկի Վարչության նոր նախագահ է նշանակվել Մհեր րիգորյանը
ԱրմԻնֆո. Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ է նշանակվել Մհեր Հերբերտի րիգորյանը, ով մինչ այդ հանդիսանում էր ՎՏԲ-Հայաստան Բանկի Վարչության նախագահի տեղակալը:
Ներկայացնելով նորանշանակ Վարչության նախագահին բանկի Խորհրդի նախագահ Կարեն Սաֆարյանը վստահեցրել է, որ պարոն Մհեր րիգորյանը լինելով հայկական բանկային համակարգի հմուտ գիտակ, կդառնա Արդշնինվետբանկում ձևավորված աշխատանքային լավագույն ավանդույթների շարունակողը:
Իր կողմից Մ.Գրիգորյանը հավելել է, որ իրեն արված առաջարկությունը գնահատում է անչափ հետաքրքիր և հեռանկարային: ՙԻմ առջև կանգնած է բավականին հավակնոտ նպատակ, այն է, դարձնել Արդշինինվեստբանկն առավել հզոր և մրցունակ` շարունակելով իրագործել մանրածախ և կորպորոտիվ բիզնեսի զարգացմանն ուղղված նոր նախագծեր՚,- ավելացրել է նա:
Մհեր րիգորյանը ծնվել է 1972 թվականին, մասնագիտությամբ իրավաբան է: 1996 թվականից աշխատում է բանկային համակարգում` ՀՀ կենտրոնական բանկում, Հայներարտբանկում, ՙԷյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան՚ բանկում: 2006-2007 թվականներին եղել է Ինեկոբանկի գործադիր տնօրենը: 2002-2006թթ համատեղությամբ աշխատել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակում` որպես խորհրդատու: 2007 թվականից մինչև նոր նշանակումը, եղել է ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրենի տեղակալ-տնօրինության անդամ: