Ուրբաթ, 7 Հոկտեմբերի 2011 13:11
Յոթ ապահովագրական ընկերությունները երկրորդ եռամսյակում կնքել են 76765 ապահովագրական պայմանագիր
ԱրմԻնֆո. Յոթ հայկական ապահովագրողներն 2011 թվականի երկրորդ եռամսյակում կնքել են 76765 ապահովագրկան պայմանագիր: Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված` Հայաստանի ապահովագրական ընկերություններ Ռենկինգի, ամենապահանջված ապահովագրության տեսակը հանդիսացել է տուրիստական ապահովագրությունը ¥առանց ԱՊՊԱ-ի¤, որով երկրորդ եռամսյակում կնքվել է 8519 ապահովագրության պայմանագիր (հատվածի 11%-ը), նախորդ եռամսյակի ցուցանիշը գերազանցլով 54.4%-ով: Տուրիստական ապահովագրության գծով ամենամեծ թվով պայմանագրերը կնքել է ՙԻՆՈ Արմենիա՚ ապահովագրական ընկերությունը` 4171 պայմանագիր:
Կնքված ապահովագրական պայմանագրերի քանակով երկրորդ տեղում է դժբախտ պատահարներից ապահովագրությունը, որի բժինը պայմանագրերի ընթհանուր ծավալում կազմել է 7% կամ 5235 պայմանագիր, ինչը երկու անգամ գերազանցում է առաջին եռամսյակում կնքված պայմանագրերի քանակը: Այս տեսակով առաջատարն է ՙՌոսգոսստրախ - Արմենիա՚-ն` 2094 պայմանագիր:
Երրորդ տեղում է գույքային ապահովագրությունը, կազմելով պայմանագրերի ընթհանուր թվի 4.2%-ը (3236 պայմանագիր), եռամսյակային 22.8% աճով: Այս տեսակով ամենամեծ թվով պայմանագրեր է կնքել ՙԻՆՈ Արմենիա՚-ն` 1184 պայմանագիր: Չորրորդ տեղում է ԿԱՍԿՈ-ն` 2338 պայմանագիր (հատվածի 3%-ը), եռամսյակային 35,4% աճով: Այս հատվածում առաջատարն է ՙԻՆՈ Արմենիան՚-ն`537 պայմանագիր:
ԱՊՊԱ գծով կնքվել է 54 258 պայմանագիր: Պարտադիր ապահովագրության բաժինը կազմել է պայմանագրերի ընդհանուր թվի 70,7%-ը: Այստեղ առաջատարն է ՙՆաիրի Ինշուրանս՚-ը` 20 714 պայմանագիր: Նրան հաջորդում է ՙԻՆՈ Արմենիա՚-ն` 18 087 պայմանագիր, իսկ երրորդ տեղում է ՙՌոսգոսստրախ - Արմենիաՙ-ն17 602 պայմանագիր:
2011 թվականի երկրորդ եռամսյակում ամենափոքր թվթվ պայմանագրերը կնքվել են տրանսպորտային միջոցների պատասխանատվության ապահովագրության գծով (1 պայմանագիր):
Նշենք, որ 2010-ի ընթացքում, Հայաստանի ապահովագրական շուկայից դուրս է եկել ՙԼոնդոն - Երևան՚ ընկերությունը (պորտֆելը հիմնականում փոխանցվել է ՙՌոսգոսստրախ Արմենիա՚ ընկերությանը¤, ՙԱլֆա Ինշուրանս՚-ը (պորտֆելը հիմնականում փոխանցվել է ՙՌոսգոսստրախ Արմենիա՚ ընկերությանը¤ և ՙրիառ Ինշուրանս՚-ը (պորտֆելը հիմնականում անցել ՙԻՆՈ Արմենիա՚-ին): 2011 թվականի ապրիլից Հայաստանի ապահովագրական շուկան լքեց նաև ՙԱՅ ԷՍ ՋԻ՚ ընկերությունը, ապահովագրական պորտֆելը փոխանցելով ՙՌԱՍԿՈ՚-ին: Պատրաստված Ռենկինգում տեղ չեն գտել ՙարանտ-Լիմենս՚ ապահովագրական ընկերության տվյալները, քանի որ ընկերությունը գտնվել է Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից իրականացվող ընթացիկ ստուգումների փուլում: